hy
language en hy
Մուտք

Ակումբի կանոնակարգ

Սույն կանոններով կարգավորվում են Orange Fitness պրեմիում ակումբի (այսուհետ՝ Ակումբ) և Ակումբի անդամ(ներ)ի միջև հարաբերությունները:

Ներքին կանոնակարգ

Սույն կանոններով կարգավորվում են «Օրանժ» պրեմիում ֆիթնես ակումբի (այսուհետ՝ Ակումբ) և Ակումբի
անդամ(ներ)ի միջև հարաբերությունները:

1.Ակումբի և Ակումբի անդամների միջև կնքվող պայմանագիրը․
1.1. Ակումբը վաճառում է, իսկ Գնորդը գնում է սպորտային ծառայություն Ակումբի անդամի համար սույն
կանոնակարգով և Ակումբի ու Ակումբի անդամի միջև կնքվող պայմանագրով (այսուհետ` Պայմանագիր)
նախատեսված կարգին և ժամկետներին համապատասխան:
1.2. Ակումբի կողմից մատուցվող ծառայություններից կարող են օգտվել Ակումբի անդամները և նրանց
հյուրերը: Պայմանագրի կնքման ամսաթվից սկսած՝ Գնորդի բոլոր պայմանագրային իրավունքները և
պարտականություններն անցնում են Ակումբի անդամին, եթե վերջինս չափահաս է: Եթե Ակումբի անդամն
անչափահաս է, ապա Գնորդի համար սահմանված բոլոր պայմանագրային իրավունքները և
պարտականությունները պատկանում են Գնորդին:
1.3. Պայմանագիրը վավեր է Գնորդի կողմից դրա ստորագրման և դրանով սահմանված գումարի նախատեսված
կարգով վճարման պահից: Պայմանագրի գործողությունն ակտիվանում է դրանով նախատեսված ակումբային
սակագնային պլանի ակտիվացման ամսաթվի ժամկետով: Գնորդն իրավասու է Պայմանագրի գործողությունն
ակտիվացնել դրանով նախատեսված ամսաթվից շուտ, որի դեպքում Պայմանագրի գործողության
ակտիվացման ամսաթիվ է համարվում տվյալ պայմանագրով Ակումբի անդամի առաջին հաճախման ամսաթիվը:
1.4. Պայմանագրի գործողությունը համարվում է ավարտված պայմանագրի գործողության ժամկետի ավարտին:
1.5. Պայմանագրի գործողության սառեցման ծառայության օգտագործման արդյունքում Պայմանագրի
գործողության սառեցված ժամանակահատվածի չափով վերջինիս ժամկետը երկարաձգվում է:
1.6. Պայմանագրի գործողության սառեցումն իրականացվում է Ակումբի անդամի նախաձեռնությամբ :
1.7. Ընթացիկ ամսվա բացակայության սառեցումն իրականացվում է տվյալ ամսվա ընթացքում:
1.8. Պայմանագրի գործողության սառեցման համար նվազագույն ժամանակահատված է սահմանվում 7 (յոթ)
օրացուցային օրը:
1.9. Պայմանագրի գործողության սառեցման ենթակա օրերի առավելագույն քանակ է սահմանվում
Պայմանագրով սահմանված ժամկետը:
1.10. Պայմանագրի գործողության սառեցում չի կիրառվում 3 (երեք) և 1 (մեկ) ամիս գործողության ժամկետ
ունեցող պայմանագրերի դեպքում:
1.11. Ակումբը չի տրամադրում հավելյալ անվճար սառեցումներ (հիվանդության կամ այլ պատճառների հիման
վրա)։
1.12. Ակումբն իրավասու է փոխել Պայմանագրով նախատեսված վճարման վերջնաժամկետը Գնորդի կողմից
ներկայացվող դիմումի հիման վրա:
1.13. Գնորդի նախաձեռնությամբ Պայմանագրի գործողության վաղաժամկետ դադարեցումն իրականացվում է
նրա կողմից ներկայացվող դիմումի հիման վրա, վերջինիս` Ակումբի կողմից ստացման ամսաթվին հաջորդող
աշխատանքային օրվանից հաշվարկված 10 տասը աշխատանքային օրվա ընթացքում:
1.14. Գնորդի նախաձեռնությամբ Պայմանագրի գործողության վաղաժամկետ դադարեցման դեպքում
Պայմանագրի արժեքից տուժանքի գանձման հաշվարկի համար հիմք է հանդիսանում Պայմանագրի
ստորագրման ամսաթվից մինչև համապատասխան դիմումի` Ակումբի կողմից ստացման ամսաթիվն ընկած
ժամանակահատվածը:

Ակումբի աշխատանքային ժամերն են 07:00-24:00 երկուշաբթիից ուրբաթ և 08:00-23:00 շաբաթ և կիրակի օրերին:
Մանկական սենյակի աշխատանքային ժամերն են 11:00-21:00 երկուշաբթիից ուրբաթ և 11:00-19:00 շաբաթ և կիրակի օրերին:
1.15. Գնորդի նախաձեռնությամբ Պայմանագրի գործողության վաղաժամկետ դադարեցումն իրականացվում է
Պայմանագրի արժեքից տուժանքի գանձման եղանակով: Գանձվում է պայմանագրի արժեքից՝
1.15.1. 12, 9, 6, 3 կամ 1 ամիս գործողության ժամկետ ունեցող պայմանագրերի դեպքում
20%-ը` պայմանագրի ստորագրման ամսաթվից մինչև պայմանագրի գործողության ակտիվացման
ամսաթիվն ընկած ժամանակահատվածում Ակումբի կողմից դիմումի ստացման դեպքում,
1.15.2. 12 ամիս գործողության ժամկետ ունեցող պայմանագրերի դեպքում 45%-ը`
պայմանագրի գործողության ակտիվացման ամսաթվից հաշվարկված 1-ին (առաջին) օրվանից մինչև
պայմանագրի գործողության ակտիվացման ամսաթվից հաշվարկված 90-րդ (իննսուներորդ) օրը լրանալը
ներառյալ ընկած ժամանակահատվածում Ակումբի կողմից դիմումի ստացման դեպքում,
1.15.3. 9 ամիս գործողության ժամկետ ունեցող պայմանագրերի դեպքում 45%-ը՝ պայմանագրի
գործողության ակտիվացման ամսաթվից հաշվարկված 1-ին (առաջին) օրվանից մինչև պայմանագրի
գործողության ակտիվացման ամսաթվից հաշվարկված 70-րդ (յոթանասուներորդ) օրը լրանալը ներառյալ
ընկած ժամանակահատվածում՝ Ակումբի կողմից դիմումի ստացման դեպքում,
1.15.4. 6 ամիս գործողության ժամկետ ունեցող պայմանագրի դեպքում 45%-ը` պայմանագրի
գործողության ակտիվացման ամսաթվից հաշվարկված 1-ին (առաջին) օրվանից մինչև պայմանագրի
գործողության ակտիվացման ամսաթվից հաշվարկված 45-րդ (քառասունհինգերորդ) օրը լրանալը
ներառյալ ընկած ժամանակահատվածում Ակումբի կողմից դիմումի ստացման դեպքում,
1.15.5. 3 կամ 1 ամիս գործողության ժամկետ ունեցող պայմանագրերի դեպքում 100%-ը`
պայմանագրի գործողության ակտիվացման ամսաթվից հաշվարկված 1-ին (առաջին) օրվանից մինչև
պայմանագրի գործողության ավարտն ընկած ժամանակահատվածում Ակումբի կողմից դիմումի ստացման
դեպքում,
1.15.6. 12 ամիս գործողության ժամկետ ունեցող պայմանագրերի դեպքում 70%-ը `
պայմանագրի գործողության ակտիվացման ամսաթվից հաշվարկված 91-րդ (իննսունմեկերորդ) օրվանից
մինչև պայմանագրի գործողության ակտիվացման ամսաթվից հաշվարկված 180-րդ (հարյուր
ութսուներորդ) օրը լրանալը ներառյալ ընկած ժամանակահատվածում Ակումբի կողմից դիմումի ստացման
դեպքում,
1.15.7. 9 ամիս գործողության ժամկետ ունեցող պայմանագրերի դեպքում 70%-ը` պայմանագրի
գործողության ակտիվացման ամսաթվից հաշվարկված 71-րդ (յոթանասունմեկերորդ) օրվանից մինչև
պայմանագրի գործողության ակտիվացման ամսաթվից հաշվարկված 150-րդ (հարյուր հիսուներորդ) օրը
լրանալը ներառյալ ընկած ժամանակահատվածում Ակումբի կողմից դիմումի ստացման դեպքում,
1.15.8. 6 ամիս գործողության ժամկետ ունեցող պայմանագրի դեպքում 70%-ը ` պայմանագրի
գործողության ակտիվացման ամսաթվից հաշվարկված 46-րդ (քառասունվեցերորդ) օրվանից մինչև
պայմանագրի գործողության ակտիվացման ամսաթվից հաշվարկված 90-րդ (իննսուներորդ) օրը լրանալը
ներառյալ ընկած ժամանակահատվածում Ակումբի կողմից դիմումի ստացման դեպքում,
1.15.9. 12 ամիս գործողության ժամկետ ունեցող պայմանագրերի դեպքում 90%-ը` պայմանագրի
գործողության ակտիվացման ամսաթվից հաշվարկված 181-րդ (հարյուր ութսունմեկերորդ) օրվանից
մինչև պայմանագրի գործողության ակտիվացման ամսաթվից հաշվարկված 270-րդ (երկու հարյուր
յոթանասուներորդ) օրը լրանալը ներառյալ ընկած ժամանակահատվածում Ակումբի կողմից դիմումի
ստացման դեպքում,
1.15.10. 9 ամիս գործողության ժամկետ ունեցող պայմանագրերի դեպքում 90%-ը` պայմանագրի
գործողության ակտիվացման ամսաթվից հաշվարկված 151-րդ (հարյուր հիսունմեկերորդ) օրվանից մինչև
պայմանագրի գործողության ակտիվացման ամսաթվից հաշվարկված 210-րդ (երկու հարյուր տասերորդ)
օրը լրանալը ներառյալ ընկած ժամանակահատվածում Ակումբի կողմից դիմումի ստացման դեպքում,

Ակումբի աշխատանքային ժամերն են 07:00-24:00 երկուշաբթիից ուրբաթ և 08:00-23:00 շաբաթ և կիրակի օրերին:
Մանկական սենյակի աշխատանքային ժամերն են 11:00-21:00 երկուշաբթիից ուրբաթ և 11:00-19:00 շաբաթ և կիրակի օրերին:
1.15.11. 6 ամիս գործողության ժամկետ ունեցող պայմանագրի դեպքում 90%-ը` պայմանագրի
գործողության ակտիվացման ամսաթվից հաշվարկված 91-րդ (իննսունմեկերորդ) օրվանից մինչև
պայմանագրի գործողության ակտիվացման ամսաթվից հաշվարկված 135-րդ (հարյուր երեսունհինգերորդ)
օրը լրանալը ներառյալ ընկած ժամանակահատվածում Ակումբի կողմից դիմումի ստացման դեպքում,
1.15.12. 12 ամիս գործողության ժամկետ ունեցող պայմանագրերի դեպքում 100%-ը` պայմանագրի
գործողության ակտիվացման ամսաթվից հաշվարկված 271-րդ (երկու հարյուր յոթանասունմեկերորդ)
օրվանից մինչև պայմանագրի գործողության ավարտն ընկած ժամանակահատվածում Ակումբի կողմից
դիմումի ստացման դեպքում,
1.15.13. 9 ամիս գործողության ժամկետ ունեցող պայմանագրերի դեպքում 100%-ը` պայմանագրի
գործողության ակտիվացման ամսաթվից հաշվարկված 211-րդ (երկու հարյուր տասնմեկերորդ) օրվանից
պայմանագրի գործողության ավարտն ընկած ժամանակահատվածում Ակումբի կողմից դիմումի ստացման
դեպքում,
1.15.14. 6 ամիս գործողության ժամկետ ունեցող պայմանագրի դեպքում 100%-ը` պայմանագրի
գործողության ակտիվացման ամսաթվից հաշվարկված 136-րդ (հարյուր երեսունվեցերորդ) օրվանից
մինչև պայմանագրի գործողության ավարտն ընկած ժամանակահատվածում Ակումբի կողմից դիմումի
ստացման դեպքում:
1.16. Գնորդի նախաձեռնությամբ Պայմանագրի գործողության վաղաժամկետ դադարեցման դեպքում, եթե
Գնորդի կողմից փաստացի վճարված գումարն ավելի քիչ է, քան անհրաժեշտ տուժանքի գանձումների գումարի
չափը, ապա Գնորդից հավելյալ գումար չի գանձվում:
1.17. Գնորդի կողմից Ակումբի նկատմամբ ցանկացած տեսակի պարտավորության առկայության կամ Ակումբի
կանոնակարգում ամրագրված կանոնների խախտման դեպքում Ակումբն իրավասու է ձեռնարկել
համապատասխան միջոցառումներ, ընդհուպ մինչև Պայմանագրի գործողության դադարեցումը՝ առանց որևէ
գումարի վերադարձի:
1.18. Գնորդի կողմից Պայմանագրի ստորագրումը հաստատում է, որ նա ծանոթացել է Պայմանագրով
նախատեսված ծառայություններին, դրանց մատուցման ժամկետներին, Ակումբի տեխնիկական
հագեցվածությանը, Ակումբի ներքին կանոնակարգին և պարտավորվում է չխախտել վերջինումս ամրագրված
կանոնները:
1.19. Գնորդի կողմից Պայմանագրի ստորագրումը հաստատում է, որ Գնորդը համաձայն է չներկայացնել
Ակումբի նկատմամբ պահանջ(ներ)` կապված Ակումբում առկա սարքավորումների ժամանակավոր
անսարքության, մարզումների գոտու սահմանափակման, տոնական ոչ աշխատանքային օրերի, ինչպես նաև
միջոցառումների իրականացման, վերանորոգման, անվտանգության և այլ նպատակներով Ակումբի փակման
հետ:
1.20. Պայմանագրով Գնորդը Ակումբին տալիս է իր համաձայնությունը հատուկ առաջարկների և
նորությունների վերաբերյալ ծանուցման համար: Սույն Պայմանագրով Գնորդը Ակումբին տալիս է իր
համաձայնությունը մշակելու իր անձնական տվյալները «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ
օրենքով սահմանված կարգով: Գնորդի անձնական տվյալները օգտագործվում են պայմանագրով սահմանված
գործողությունների կատարման նպատակով:
1․21․ Պայմանագրով Գնորդը Ակումբին տալիս է իր համաձայնությունը Ակումբին տրամադրել իր մատնահետքի
ձևանմուշը բացառապես Պայմանագրով սահմանված գործողությունների կատարման նպատակով։ Ակումբը
պարտավորվում է Գնորդի մատնահետքի ձևանմուշի տվյալների մշակումը, պահպանումը, օգտագործումն ու
պաշտպանությունն իրականացնել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված
կարգով և պայմաններով։

Ակումբի աշխատանքային ժամերն են 07:00-24:00 երկուշաբթիից ուրբաթ և 08:00-23:00 շաբաթ և կիրակի օրերին:
Մանկական սենյակի աշխատանքային ժամերն են 11:00-21:00 երկուշաբթիից ուրբաթ և 11:00-19:00 շաբաթ և կիրակի օրերին:
2. Ակումբ մուտք գործելու և հյուր հրավիրելու կանոններ
2.1. Պայմանագրի ստորագրումից առաջ Ակումբը Գնորդից վերցնում է վերջինիս մատնահետքի ձևանմուշը և
Գնորդին տրամադրում է համապատասխան թևնոց/քարտ:
2.2. Գնորդը մուտք է գործում Ակումբ իր մատնահետքի և ակումբային թևնոցի/քարտի միջոցով:
2.3. Ակումբի անդամի ակումբային թևնոցը/քարտը անվանական է և չի կարող վաճառվել կամ օգտագործվել
այլ անձանց կողմից:
2.4. Ակումբի անդամը Թևնոցի/քարտի մոռանալու դեպքում կարող է հաճախել Ակումբ՝ օգտվելով
Թևնոցի/քարտի վարձակալության ծառայությունից:
2.5. Ակումբի անդամը Թևնոցը/քարտը կորցնելու դեպքում պարտավորվում է հայտնել Ակումբի ընդունարանի
աշխատակցին` սահմանված վճարի դիմաց նորը ստանալու նպատակով:
2.6. Ակումբի անդամ չհանդիսացող անձը կարող է մուտք գործել Ակումբ, եթե.
 նրան ուղեկցում է Ակումբի աշխատակից,
 հանդիսանում է Ակումբի անդամի հյուր,
 օգտվում է Mandarin SPA-ի կողմից մատուցվող ծառայություններից,
 օգտվում է Orange Kitchen ռեստորանից,
 օգտվում է Orange Special Guest ծառայությունից,
 ունի Ակումբ մուտք գործելու թույլտվություն Ակումբի ղեկավարության կողմից:
2.7. Պայմանագրում ներառված հյուրերի հնարավորությունը ենթակա է օգտագործման միայն Ակումբի անդամի
այն պայմանագրի գործողության ընթացքում, որին այն կցված է և չի փոխանցվում հաջորդող կնքվելիք
պայմանագր(եր)ին կամ որևէ այլ ակումբի անդամի պայմանագրին:
2.8. Ակումբի անդամի հյուրը կարող է հաճախել Ակումբ անվճար կամ վճարովի տարբերակով միայն Ակումբի
գործող անդամի հետ միասին:
2.9. Մանկական փաթեթները տրամադրվում են 5 (հինգ) տարեկան և բարձր տարիքի երեխաներին՝ մինչ 14
(տասնչորս) տարեկանը ներառյալ: 5 (հինգ) տարեկանից ցածր երեխաները կարող են հաճախել Ակումբ միայն
Ակումբի անդամ ծնողի կամ վերջինիս կողմից լիազորված անձի ուղեկցությամբ և չեն կարող մասնակցել
Ակումբում գործող խմբային մարզումներին և/կամ օգտվել երեխաների համար չնախատեսված
ծառայություններից/գոտիներից:
2.10. 14 տարեկանը չլրացած անձանց մուտքը մարզասրահ արգելվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ
երեխան օգտվում է անհատական մարզչի ծառայություններից:
2.11. 14 տարեկանը չլրացած անձանց մուտքը սեղանի թենիսի սրահ արգելվում է:
2.12. Յուրաքանչյուր մանկական մարզման տարիքային նվազագույն և առավելագույն շեմը սահմանում է
Ակումբը։
2.13. Ակումբի անդամի տարիքային դասի որոշման համար հիմք է հանդիսանում բացառապես նրա ծննդյան
տարեթիվը:
3. Ակումբի և Ակումբի անդամի իրավունքներն ու պարտականությունները
3.1. Ակումբի անդամը պարտավորվում է.
3.1.1. Պահպանել անձնական հիգիենայի և ակումբի կողմից տրամադրվող ցանկացած գույքի հանդեպ պատշաճ
վարվեցողության կանոնները:
3.1.2. Կրել տվյալ մարզաձևին համապատասխան մարզահագուստ: Մարզասրահում կրել միայն մարզասրահի
համար նախատեսված և դրսում չօգտագործվող սպորտային կոշիկ:

Ակումբի աշխատանքային ժամերն են 07:00-24:00 երկուշաբթիից ուրբաթ և 08:00-23:00 շաբաթ և կիրակի օրերին:
Մանկական սենյակի աշխատանքային ժամերն են 11:00-21:00 երկուշաբթիից ուրբաթ և 11:00-19:00 շաբաթ և կիրակի օրերին:
3.1.3. Լիովին փոխհատուցել Ակումբի սեփականությանը հասցված վնասը:
3.1.4. Օգտագործել Ակումբի բոլոր սարքավորումները և պարագաները` միայն ըստ նպատակային
նշանակության և միայն դրանց համար նախատեսված սրահում:
3.1.5. Պահպանել Ակումբի տարածքի մաքրությունը, աղբը թափել վերջինիս համար նախատեսված դույլի մեջ,
իսկ տարածքը կեղտոտելու դեպքում՝ դիմել մաքրության աշխատակցին:
3.1.6. Ծառայությունների գնման վերաբերյալ պայմանագրով նախատեսված վճարումները կատարել
ընդունարանի աշխատակցին:
3.1.7. Չանհանգստացնել Ակումբի մյուս հաճախորդներին և չստեղծել կոնֆլիկտային իրավիճակներ
(վիճաբանություն, վիրավորանք) Ակումբի տարածքում գտնվող այլ անձանց, այդ թվում նաև Ակումբի
աշխատակիցների հետ, այլապես Ակումբն իրավասու է սահմանափակել Ակումբի անդամի հաճախումները
կամ խզել պայմանագիրն Ակումբի անդամի հետ՝ առանց պայմանագրի արժեքի վերադարձի:
3.1.8. Ակումբի տարածքում չծխել, ինչպես նաև չգտնվել թմրամիջոցների կամ ալկոհոլի ազդեցության տակ:
3.1.9. Ակումբ չբերել սննդամթերք կամ ըմպելիք (բացառությամբ փակ պլաստիկ շշերով զովացուցիչ
ըմպելիքների), ինչպես նաև զենք կամ զինամթերք:
3.1.10. Ակումբի ընդունարանում ի պահ չթողնել որևէ իր։
3.1.11. Ակումբում որևէ իր մոռանալու/կորցնելու դեպքում 15-օրյա ժամկետում (օրացուցային) դիմել
ընդունարանի աշխատակցին՝ կորած իրերի մեջ այն փնտրելու նպատակով:
3.1.12. Չտարածել գովազդային նյութեր և չփակցնել հայտարարություններ, ինչպես նաև չծավալել
ցանկացած տեսակի առևտրային գործունեություն` բացառությամբ Ակումբի կողմից թույլտվության
առկայության դեպքերի:
3.1.13. Մուտք չգործել Ակումբի աշխատակիցների համար նախատեսված վայրեր:
3.1.14. Իր կողմից օգտագործված բոլոր պարագաները թողնել դրանց համար նախատեսված վայրում:
3.1.15. Ակումբի տարածքում, բացառությամբ լոգախցիկների, չիրականացնել մազահեռացման,
կոշտուկների մշակման և այլ պրոցեդուրաներ:
3.1.16. Ակումբ չբերել կենդանի(ներ):
3.1.17. Լողավազանում կրել միայն սպորտային լողազգեստ (չեն թույլատրվում կիսատաբատները),
ինչպես նաև լողի համար նախատեսված գլխարկ, եթե մազերի երկարությունը 3 սանտիմետր է կամ ավել:
3.1.18. Չցատկել լողավազանի մեջ:
3.1.19. Հիգիենայի նկատառումներից ելնելով՝ ոտաբոբիկ չկանգնել հատակին, օգտվել հատուկ դրա
համար տեղադրած ոտքերի թղթյա սրբիչներից։
3.1.20. Ակումբի կողմից տրամադրվող սրբիչները չգցել հատակին, պահպանել ընդհանուր հիգիենայի
կանոնները։
3.1.21. Մերկ մարմնով որևէ տեղ նստելու/հենվելու դեպքում նստել/հենվել սրբիչի վրա:
3.1.22. Ձմեռային ամիսներին, անձրևային եղանակին, Ակումբում շրջայց կատարելիս, ինչպես նաև
Ակումբի կողմից սահմանված այլ դեպքերում, կրել բախիլներ Ակումբ մուտք գործելիս:
3.1.23. Մանկական սենյակում կրել դրսում չօգտագործվող կոշիկներ կամ հանել կոշիկները:
3.1.24. Սնվել Ակումբում միայն ռեստորանի և բացօթյա լողավազանի տարածքում:
3.1.25. Ֆիննական շոգեբաղնիքներում չօգտագործել մեղր, սոդա, սուրճ և այլ նյութեր:
3.1.26. Լողավազաններից, ջակուզիից, շոգեբաղնիքների տարածքում գտնվող ջրային գոտուց օգտվել
բացառապես ցնցուղ ընդունելուց հետո:
3.1.27. Ակումբ չբերել և չզբաղվել թղթախաղով կամ այլ ազարտային խաղերով:
3.1.28. Անձնական ավտոմեքենան կայանել միայն Ակումբի տարածքի ավտոկայանատեղիում ակումբի
անդամների համար սահմանված վայրում և տեղափոխել այն անվտանգության աշխատակցի պահանջով։
Մեքենաները չթողնել կայանատեղիում Ակումբի աշխատանքային ժամերից դուրս:

Ակումբի աշխատանքային ժամերն են 07:00-24:00 երկուշաբթիից ուրբաթ և 08:00-23:00 շաբաթ և կիրակի օրերին:
Մանկական սենյակի աշխատանքային ժամերն են 11:00-21:00 երկուշաբթիից ուրբաթ և 11:00-19:00 շաբաթ և կիրակի օրերին:
3.1.29. Ակումբի տարածքը լքել մինչև ձեռք բերված սակագնային պլանով սահմանված ժամի ավարտը.
 Անսահմանափակ անդամություն - երկուշաբթիից ուրբաթ` 07:00-24:00, իսկ շաբաթ և կիրակի օրերին՝
08:00-23:00,
 Սահմանափակ/ցերեկային անդամություն- երկուշաբթիից ուրբաթ` 07:00-17:00, իսկ շաբաթ և կիրակի
օրերին՝ 08:00-17:00,
 Սահմանափակ/առավոտյան անդամություն- երկուշաբթիից ուրբաթ` 07:00-12:00, իսկ շաբաթ և կիրակի
օրերին՝ 08:00-12:00,
Սահմանված ժամից ուշ Ակումբի տարածքը լքելու դեպքում՝ վճարել Ակումբի կողմից սահմանված
հավելավճարը:
3.2. Ակումբը պարտավորվում է.
3.2.1. Ակումբի անդամին պատշաճ կերպով տրամադրել ձեռք բերված ծառայությունները Պայմանագրով
սահմանված կարգով և ժամկետներում:
3.2.2. Օրենքով սահմանված կարգով և ժամկետներում լողավազանի ջուրը տալ փորձաքննության, իսկ
փորձաքննության արդյունքները փակցնել հաճախորդների համար տեսանելի վայրում:
3.2.3. Ակումբի անդամին տրամադրել ամբողջական տեղեկատվություն իր հաճախումների, վճարումների և
պարտավորությունների վերաբերյալ` նրա կողմից ներկայացրած դիմումին համաձայն 10 (տասը)
աշխատանքային օրվա ընթացքում:
3.3. Ակումբի անդամն իրավասու է.
3.3.1. Օգտվել Ակումբի ծառայություն(ներ)ից, եթե չունի որևէ պարտավորություն Ակումբի ցանկացած
ծառայության մասով:
3.3.2. Ակումբի կողմից սահմանված կարգով հյուր հրավիրել:
3.3.3. Իր երեխային տանել Ակումբի տարածքում գործող մանկական սենյակ վճարովի հիմունքով՝ մինչև 3
(երեք) տարեկան երեխայի դեպքում, և անվճար հիմունքով՝ 3 (երեք) տարեկանից բարձր երեխայի
դեպքում:
3.3.4. Անհրաժեշտության դեպքում դիմել Ակումբի անձնակազմին` բուժօգնություն ստանալու նպատակով, իսկ
Ակումբի տարածքում վնասվածք ստանալու դեպքում՝ պահանջել ապահովագրական փոխհատուցում
Ակումբի գործընկեր ապահովագրական ընկերության կողմից սահմանված կարգով:
3.3.5. Այն դեպքում, երբ Ակումբի բժշկին/փոխարինող անձին ակնհայտ է, որ իր մասնագիտական
ունակությունները և/կամ առկա միջոցները բավարար չեն Ակումբի անդամին պատշաճ բուժօգնություն
տրամադրելու համար, ապա բժիշկը դիմում է Շտապ օգտնության ծառայությանը, եթե Ակումբի անդամը
չի հրաժարվում Շտապ օգնության ծառայությանը դիմելուց: Հրաժարվելու դեպքում Ակումբի անդամը
ստորագրում է համապատասխան փաստաթուղթ:
3.3.6. Պայմանագրով ստանձնած իրավունքներն ու պարտականությունները պայմանագրի գործողության
ընթացքում միայն մեկ անգամ փոխանցել այլ անձի՝ Ակումբի կողմից սահմանված անվանափոխության
վճարի դիմաց:
3.3.7. Ակումբում ցանկացած տեսակի թերություն նկատելու դեպքում տեղեկացնել այդ մասին Ակումբի
ընդունարանի աշխատակցին/մենեջերին:
3.3.8. Ակումբի այլ անդամների հետ ֆուտբոլի, բասկետբոլի կամ վոլեյբոլի թիմ կազմելու դեպքում ֆիքսել
ձևավորված թիմի՝ Ակումբ հաճախումների գրաֆիկը:
3.3.9. Մասնակցել Ակումբի անդամների համար կազմակերպվող մրցաշարերին և միջոցառումներին:

Ակումբի աշխատանքային ժամերն են 07:00-24:00 երկուշաբթիից ուրբաթ և 08:00-23:00 շաբաթ և կիրակի օրերին:
Մանկական սենյակի աշխատանքային ժամերն են 11:00-21:00 երկուշաբթիից ուրբաթ և 11:00-19:00 շաբաթ և կիրակի օրերին:
3.3.10. Մուտքագրել դեպոզիտային գումար Թևնոցի/քարտի հաշվին՝ Թևնոցի միջոցով անկանխիկ
վճարումներ կատարելու նպատակով:
3.3.11. Օգտվել Inbody թեստավորման ծառայությունից իր պայմանագրի գործողության ընթացքում ըստ
պայմանագրով սահմանված հնարավորության՝ անվճար, և մնացած բոլոր դեպքերում վճարովի
տարբերակով:
3.3.12. Ակումբում գործող ռեստորան հրավիրել ինչպես Ակումբի անդամի, այնպես էլ Ակումբի անդամ
չհանդիսացող ցանկացած անձի:
3.3.13. Առաջարկների կամ բողոքների համար դիմել սպասարկման աշխատակցին կամ կատարել
գրանցում ադմինիստրացիայում դրված թերթիկում՝ թողնելով առաջարկների/բողոքների արկղիկի մեջ:

3.4. Ակումբն իրավասու է.
3.4.1. Սահմանափակել մարզումների գոտին, ինչպես նաև փակել Ակումբը միջոցառումների իրականացման,
վերանորոգման, անվտանգության և այլ նպատակներով՝ այդ մասին Ակումբի անդամին նախապես
տեղեկացնելով և առանց որևէ փախհատուցման:
3.4.2. Փոփոխել Ակումբում դասավանդվող խմբային մարզումների ցանկը, դրանց գրաֆիկը և մարզչական
կազմը՝այդ մասին Ակումբի անդամին նախապես տեղեկացնելով:
3.4.3. Սահմանափակել հյուրերի հնարավորության օգտագործումը Ակումբի անդամների համար բարձրակարգ
սպասարկում ապահովելու նպատակով:
3.4.4. Սույն կանոնակարգի խախտման դեպքում իրականացնել համապատասխան միջոցառումներ, ընդհուպ
մինչև Ակումբի անդամի պայմանագրի գործողության դադարեցում՝ առանց վերջինիս արժեքի վերադարձի:
3.5. Ակումբը պատասխանատվություն չի կրում.
3.5.1. Ակումբի տարածքում հաճախորդի անձնական իրերի կորստի համար:
3.5.2. Պարապմունքների ժամանակ հաճախորդի առողջությանը հասցվող վնասի համար, բացառությամբ այն
դեպքերի, երբ վնասը հասցվել է անհատական մարզչի հետ պարապմունքի ընթացքում՝ վերջինիս կողմից
իր աշխատանքային պարտականությունների ոչ պատշաճ կատարման արդյունքում:
3.5.3. Կոմունալ ծառայությունների կողմից իրականացվող պրոֆիլակտիկ աշխատանքների, ինչպես նաև
կոմունալ համակարգերի վթարի և այդ կապակցությամբ պայմանագրով նախատեսված մի շարք
ծառայություններից օգտվելու հնարավորության սահմանափակման պատճառով հաճախորդին պատճառված
անհարմարությունների համար:
Սույն կանոնակարգը ենթակա է փոփոխման Ակումբի կողմից` այդ մասին Ակումբի անդամին նախապես
տեղեկացնելով: