hy
language en hy
Մուտք
PROCOACH` մարզիչների վերապատրաստման դասնթացներ
21 Apr, 2021
Օրանժ Ֆիթնես պրեմիում ակումբը կազմակերպել է մարզասրահի մարզչական PROCOACH դասընթացներ՝ բաղկացած 4 տարբեր ծրագրերից. PROSEMINAR, PROCOACH1, PROCOACH2, PROCOACH3:

Դասընթացները բաղկացած են տեսական և գործնական մասերից , որոնք ամբողջական և ընդգրկուն պատկերացում կտան մարզչական գործի, մարզումների անվտանգ կազմակերպման և դրված նպատակների արդյունավետ իրականացմանը։

   PROSeminar (1 օր | 2-3 ժամ) - մեկօրյա սեմինարներն են, որտեղ հարցերի ու պատասխանների օգնությամբ դուք կստանաք բավականաչափ տեղեկություն մարզասրահում մարզումները ավելի անվտանգ և արդյունավետ դարձնելու մասին։ Այս դասըթացը օգտակար է ինչպես մարզասերների, ովքեր ցանկանում են ինքնուրույն մարզվել, այնպես է սկսնակ մարզիչների համար։

1. Ավելորդ քաշից ազատման ծրագրեր

2. Ֆունկցիոնալ մարզումներ

3. Քրոսֆիթ

4. Մկանային զանգվածի ավելացման ծրագիր

5. Սննդային հավելումներ

6. Վնասվածքներ

7. Հարց ու պատասխան

   PROCoach1 (12 օր |օրական 2-3 ժամ) - նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր սիստեմատիկ հաճախում են մարզասրահներ, սակայն նպատակ չունեն մարզիչ աշխատելու։ Մեկամսյա դասընթացների ընթացքում նրանք կսովորեն ինքնուրույն կազմակերպել սեփական մարզումները և հասնել իրենց նպատակներին (ավելորդ քաշից ազատվելու կամ մկանային զանգվածի ավելացման)։

1. Մկանային աշխատանք (բիոմեխանիկա)

2. Ավելորդ քաշից ազատման փուլերն ու ծրագրերը

3. Քրոսֆիթ և ֆունկցիոնալ մարզումների տարբերությունը

4. Ավելորդ քաշից ազատման մարզում՝ տնային պայմաններում

5. Ավելորդ քաշից ազատման մարզում՝ մարզասրահում

6. Մկանային զանգվածի ավելացում

7. Սննդային հավելումներ

   PROCoach2 (24 օր | օրական 2-3 ժամ) - մեկամսյա դասընթաց է, որի ընթացքում մասնակիցները կսովորեն ավելորդ քաշից ազատվելու, մկանային զանգվածի ավելացման, ինչպես նաև քրոսֆիթ և ֆունկցիոնալ մարզումների ծրագրեր կազմելու տեխնիկան։ Դասըթացից հետո  մասնակիցներին կտրվեն վկայականներ՝ հաստատված Օրանժ Ֆիթնես պրեմիում ակումբի կողմից , իսկ լավագույնները կունենան հնարավորություն անցնել պրակտիկայի շրջան մեր ակումբում։

1. PROCoach1

2. Ատլետիզմ - պատմություն

3. Վարժություններ - տերմինաբանություն

4. ՍՊԼԻՏ մարզումային ծրագրերի կազմում

5. Իզոմետրիկ աշխատանք

6. Հորմոնալ խանգարումներ - ծրագրերի կազմում

7. Սնունդ

8. Քննություն

9. Սերտիֆիկատի հանձնում

   PROCoach3 (24 օր | օրական 2-3 ժամ)  - երկամսյա մարզչական դասընթաց, որից հետո կտրվի միջազգային մարզչի որակավորում, որը հնարավորություն կտա աշխատել ավելի քան 27 երկրներում։

1. PROCoach1

2. PROCoach2

3. Վնասվածքներ

4. Հետվիրահատական վերականգնողական աշխատանք

5. Արյան ճնշման խնդիրներ

6. Սննդային հավելումներ և ստերոիդներ

7. Քննություն

8. Սերտիֆիկատի հանձնում