Մանկական սրահը գործում է երկ.-ուրբ. 11:00-21:00, շբթ. Կրկ. 11:00-19:00
Մանակական սրահը նախատեսված է մինչև 8 տ. Երեխաների համար:
Մանկական սրահ կարող են անվճար հաճախել 3- 8 տ.այն երեխաները,
ում ծնողներից գոնե մեկը հանդիսանում է ակումբի անդամ կամ երեխան
ունի ակումբի անդամակցության քարտ:
Մինչև 3 տ. Երեխաների համար գործում է ժամավճար (1ժ=3000 ՀՀ դրամ)
Երեխան մանկական սրահում կարող է անցկացնել մաքսիմում 2ժ:
Մանկական սրահում անցկացվող ֆիթնես խմբային մարզումներին
կարող են մասնակցել այն երեխաները, ովքեր ունեն ակումբի
անդամակցության քարտ:
Մինչ երեխային մանկական սրահ թողնելը, ծնողը պետք է՝ հանի երեխայի
վերարկուն, կոշիկները (մնա գուլպայով կամ մաքուր այլ կոշիկով) և հոգա
զուգարանային կարիքները:
Մինչև մանկական սրահ մտնելը անհրաժեշտ է , որ ծնողը հասանելի
կերպով բացատրի երեխային մանկական սրահում գործող կանոնները և
որ երեխան կատարի մանկավարժի հրահանգները:
Երեխաները, ովքեր չեն զգուշացնում , որ կարիք ունեն զուգարան գնալու,
պետք է լինեն տակդիրներով:
Արգելվում է մուտք գործել մանկական սրահ՝
վարակիչ հիվանդությամբ
սննդով, դեղորայքով…
կենդանիներով
խաղալիքով, ինչպես նաև սրահից դուրս հանել խաղալիք կամ այլ
իրեր
Ադմինիստրացիան իրավասու է թույլ չտալ երեխային մուտք գործել, եթե
պահպանված չեն վերոնշյալ կետերը, ինչպես նաև սահմանված
ժամանակից շուտ հանձնել ծնողին, եթե երեխան դրսևորում է ագրեսիա
կամ խախտում կանոնակարգը:
Երեխայի կողմից վնասված գույքի համար ծնողը կրում է
պատասխանատվություն:
Նախքան երեխային մանկական սրահ թողնելը, ծնողը պարտավոր է
ծանոթանալ կանոնակարգին, ինչպես նաև՝ թողնելով երեխային
մանկական սրահում հաստատում իր համաձայնությունը կանոնակարգի
մասով:
Ադմինիստրացիան գիտակցում է, որ նշված կանոնակարգը կարող է
դիտվել խիստ և սահմանափակող, բայց հավաստիացնում է որ այն բխում
է երեխաներին ավելի առողջ և հարմարավետ միջավայր ապահովելու
շահերից: