Անհատական մարզումների ընթացակարգի թարմացումներ
30 Nov, 2020
Ակումբի անհատական մարզումների ընթացակարգում կատարվել են փոփոխություններ։
Այսուհետ, անհատական մարզման համար ադմինիստրացիայում վճարում կատարելուց հետո, պետք է Ձեզ տրամադրված վճարման կտրոնը ներկայացնել մարզչին։
Ամեն հաջորդ մարզման համար անհրաժեշտ է մոտենալ ադմինիստրացիա, որտեղ Ձեզ աշխատակիցը կտրամադրի հերթական կտրոնը՝ մարզչին ներկայացնելու համար։ Մարզիչն իրավունք չունի անցկացնել մարզումն առանց այդ կտրոնի։
Հարգելի ակումբի անդամ, մի՛ մոռացեք վերցնել Ձեր կտրոնը՝ անհատական մարզումներից առաջ։