1) Ակումբի անդամների մուտքը ակումբ թույլատրվում է բացառապես դիմակներով և պաշտպանիչ ձեռնոցներով:
2) Բարձր ռիսկային խմբում (թույլ իմունային համակարգ ունեցող, 65 և բարձր տարիքի, քրոնիկ հիվանդություններ ունեցող) գտնվող ակումբի անդամներին խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ ակումբ հաճախելուց:
3) Ակումբի մուտքի մոտ յուրաքանչյուր անձ ջերմաչափվում է (ցանկալի է ակումբ գալուց առաջ ջերմաչափվել), տվյալները գրանցվում են գրանցամատյանում՝ բացառելով սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանիշներ ունեցող և ջերմող ակումբի անդամների մուտքը ակումբ: Նշված դեպքերի առկայության դեպքում վերջիններիս մասին տեղեկություն է տրամադրվում ԱՆ թեժ գիծ՝ 8003 հեռախոսահամարով:
4) Ակումբի անդամները պետք է ներկայանան ակումբ մարզահագուստով, մարզվելուց առաջ և հետո ցնցուղի ընդունումն իրականացվում է տանը: Մարզման գոտի մտնել միայն մարզման համար նախատեսված մարզակոշիկներով: Բացօթյա լողավազանի տարածքում կգործեն բացօթյա ցնցուղներ՝ սենսորային համակարգով:
5) Յուրաքանչյուր ակումբի անդամ պետք է հնարավորինս սահմանափակի իր մարզումների տևողությունը:
6) Ակումբում արգելվում են մարդկային կուտակումները և սերտ շփումները: Պահպանեք միմյանցից սոցիալական հեռավորություն (1,5 մ.):
7) Տվյալ սահմանապակումների փուլում ակումբը զերծ կմնա սրբիչներ, խալաթներ, հողաթափեր տրամադրելուց:
8) Ակումբի յուրաքանչյուր գոտում կգործեն տվյալ գոտուն բնորոշ կանոններ, որոնց մասին ակումբի անդամները կարող է տեղեկանալ տվյալ գոտու պատասխանատուից: (Ջրային գոտու պատասխանատու՝ Հայկ Անանյան, Խմբային մարզումների պատասխանատու՝ Սևագ Շահինյան, Մարզասրահի պատասխանատու՝ Արման Մովսիսյան, Ֆիթնես տնօրեն՝ Հովհաննես Տիտանյան:)
9) Կանոնակարգի կետերի խախտման դեպքում ակումբը իրավասու է ձեռնարկել միջոցներ, ընդհուպ մինչև պայմանագրի դադարեցում:
10) Հաճախորդը հաճախելով ակումբ հաստատում է իր համաձայնությունը նշված կանոնակարգի մասով:
Ակումբի ղեկավարությունը իր շնորհակալությունն է հայտնում տվյալ ժամանակահատվածում Ձեր ցուցաբերած բարձր պատասխանատվության համար: