hy
language en hy
Մուտք
Հոկտեմբեր ամսվա ներակումբային մրցաշարեր
24 Oct, 2018
Յուրաքանչյուր ամիս Orange Fitness պրեմիում ակումբում տեղի են ունենում ներակումբային մրցաշարեր տարբեր սպորտաձևերից:

 

Այս մրցաշարերի նպատակն է ոչ միայն մրցակցության ոգին ներդնելով կատարելագործել մեր ակումբի անդամների մարզումները, այլև նրանց առօրյան ակումբում դարձներ է'լ ավելի հաճելի ու անմոռանալի: Բացի այդ, հայտնի ճշմարտություն է, որ մրցույթներում, սպորտային պայքարում մենք ձեռք ենք բերում նաև նոր ընկերներ, ինչը մեր կարևորագույն ձեռքբերումներից է:

 

Այս ամիս մենք ունենենք 3 ներակումբային մրցաշարեր՝ մեկը մյուսից ավելի հետաքրքիր.

  • Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 15:00-ին, ֆուտբոլի մրցաշար մինչ 16 տարեկան ակումբի անդամների ու ակումբի աշխատակիցների թիմի միջև
  • Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 20:30-ին, բասկետբոլի մրցաշար 16 և բարձր տարիքի ակումբի անդամների միջև
  • Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 20:00-ին, մեծ թենիսի մրցաշար 16 և բարձր տարիքի ակումբի անդամների միջև

 

Սպասվում է թեժ պայքար, և ինչպես միշտ, հաղթելու է ուժեղագույնը: