hy
language en hy
Մուտք
Նոր խմբային մարզում՝ սպինինգ միքս
05 Oct, 2018
Մեր մի քանի տասնյակ խմբային մարզումներին ավելացավ ևս մեկը՝ սպինինգ միքս:

 

 

Սպինինգի, կամ ինչպես այն մեզ մոտ կոչվում է՝ Գոու բայքի առավելությունների մասին շատերս գիտենք. այն գեղեցկացնում է կազմվածքը՝ նպաստելով սրտանոթային և շնչառական համակարգերի բարելավմանը:

 

Սպինինգ միքսը, դարձյալ լինելով ինտենսիվ կարդիո մարզում, բաղկացած է երկու հիմնական մասերից: Առաջին մասը կենտրոնացած է ոտքերի վրա, ինչպես ստանդարտ սպինինգ մարզումը, իսկ երկրորդ մասը՝ մարմնի վերին հատվածի վրա՝ որովայն և ձեռքեր:

 

Այպիսով՝ եթե դուք սպինինգի սիրահար եք, ապա սպինինգ միքսի միջոցով շահում եք ավելին՝ փաստորեն մարզելով նաև Ձեր որովայնն ու ձեռքերը: