hy
language en hy
Մուտք
Orange Fitness պրեմիում ակումբը նշեց իր տարեդարձը
17 Sep, 2018
Սեպտեմբերի 15-ին Orange Fitness պրեմիում ակումբն իր բացօթյա լողավազանի հարակից տարածքում մեծ շուքով նշում էր 10-ամյա տարեդարձը՝ հաջողությունների 10-ամյակը:

 

Միջոցառմանը ներկա էին ակումբի անդամներ, աշխատակիցներ, ակումբի գործընկերներ ու հյուրեր:

 

Երեկոն իսկապես խելահեղ էր ու լի աննկարագրելի ջերմ էմոցիաներով:

 

Միջացառման բացումն արեց անկրկնելի MARBEY-ն իր գեղեցիկ կատարումներով, այնուհետև էլ ավելի ջերմ էմոցիաներ սփռեց Project 12-ն իր խենթ կատարումներով, որից հետո մասնակիցները շարունակեցին պարել, զվարճանալ ու վայելել երեկոն DJ Leo-ի էլեկտրոնային երաժշտության ներքո:

 

Ակումբի գլխավոր տնօրեն Կարինե Փամբուկյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ այս 10 տարիները, հիրավի, եղել են հաջողությունների տասնամյակ ու շնորհակալություն հայտնեց ակումբի անդամներին, որ տարիներ շարունակ ակումբի մաս են կազմել և շարունակում են ոչ միայն մնալ ակումբում, այլև հրավիրում են իրենց մտերիմներին, ընկերներին ու սիրելիներին:

 

Երեկոն էքսկլուզիվ էր նաև նրանով, որ մեկնարկից առաջ առաջին անգամ հենց երեկոյի մասնակիցներին ներկայացվեց Orange Fitness-ի բոլորովին նոր կայքը:

 

Միջոցառման որոշ գեղեցիկ պահերով Ձեզ հետ կիսվում ենք ստորև տեղադրված նկարներով:

Պատկերասրահ