Ահա մի քանի կանոն, որոնք պետք է հիշել մարզումները սկսելիս:
• Մարդկանց մեծ մասը մարզվում է կարճաժամկետ նպատակներով:
Հիմանկանում հենց դրանում է կայանում նրանց արագ դեմոտիվացիայի պատճառը:
- Նպատակը առաջիկա 12 շաբաթվա ընթացքում 10 կգ կորցնելը չէ: Նպատակը Ձեր առողջությունը ողջ կյանքի համար ամրապնդելն է:
- Նպատակնը 150 կգ քաշով ուժային վարժություններ անելը չէ: Նպատակը այն մեկը լինելն է , ով երբեք բաց չի թողնում մարզումները:
- Նպատակը ամենաարագը լինելը չէ: Նպատակը հաջորդ տարի ավելի արագ լինելն է, քան այսօր ես: Եվ երկու տարի անց լինել դրանից էլ արագ:
Անտեսեք կարճաժամկետ արդյունքները: Եթե դուք տրամադրվել եք երկարաժամկետ գործընթացի, արդյունքները այնուամենայնիվ կգան:
• Մարզասրահում արդյունքի հասնելու համար կենտրոնացեք Ձեր համար լավագույն արդյունք տվող վարժությունների վրա:
Չափից շատ մարդիկ մարզվում են մարզադահլիճում, առանց որևէ իրական նպատակի՝ մարզվելով մի փոքր այս մարզասարքով, մի փոքր՝ այն:
Բարեբախտաբար, կա մի պարզ կանոն, որը միշտ ձեզ կուղղորդի լավագույն վարժություններն ընտրելիս. ինչքան շատ է վարժությունը ստիպում Ձեզ շարժվել, այնքան այն ավելի արդյունավետ է:
• Սկսեք թեթև քաշերից և աշխատեք ծավալի մեծացման ուղությամբ, նախքան ինտենսիվ մարզումներին անցնելը:
Լավ է ինքներդ ձեզ առաջ մղելը, սակայն սխալը կայանում է նրանում, որ մարդկանց մեծամասնությունը դա անում է առանց ուժային հիմքերը ձևավորելու և ամրացնելու: Յուրաքանչյուր ոք ցանկանում է ցատկել և հասնել այնպիսի քաշի, որը «դժվար» է: Հենց դա մարզումները սկսելու սխալ ճանապարհն է: Սկզբնական շրջանում Ձեր վարժությունները պետք է լինեն հեշտ:
• Ամեն շաբաթ փոքր բայց պրոգրես ունեցեք:
Շատ մարդիկ ամեն շաբաթ մարզվում են անելով միևնույն վարժությունները, նույն քաշով և զարմանում, թե ինչու չեն ուժեղանում կամ քաշ կորցնում:
Ձեր մարմինը հարմարվում է վարժություններին, որպես հետևանք, դուք դադարում եք ուժեղանալ կամ քաշ կորցնել: