1.Միացրեք հեռախոսի «ինքնաթիռ»-ի ռեժիմը
Թույլ մի՛ տվեք շեղել Ձեզ, կենտրոնացեք Ձեր մարզման վրա: Մարզման համար նախատեսված ժամանակը մի՛ վատնեք սոց. ցանցերում:
2.Նախօրոք պլանավորեք վարժությունների հերթականությունը
Նախօրոք պլանավորված վարժությունների հերթականությունը թույլ կտա ձեզ ժամանակ չկորցնել և սահուն անցնել մեկ վարժությունից մյուսին: Պլանավորված մարզման ժամանակ դուք ավելի արդյունավետ եք,քանի որ հստակ գիտեքոր մկանային խումբն եք մարզում:
3.Մարզեք մկանները, բուն պարապմունքին անցնելուց առաջ
Մկանները միանգամից ծանրաբեռնելը կարող է լինել ոչ միայն ոչ արդյունավետ, այլև վտանգավոր: Բուն մարզումից առաջ մի քանի պարզ վարժությունները կարագացնեն արյան շրջանառությունը մկաններում և կնախապատրաստեն ավելի բարդ վարժությունների:
4.Լսեք երաժշտություն, որը Ձեզ ստիպում է շարժվել
Մարզումից առաջ պետք է նախ և առաջ ճիշտ տրամադրվածություն: Համապատասխան երաժշտությունը կտրամադրի և կմոտիվացնի Ձեզ՝ դարձնելով մարզումն ավելի ուրախ և արդյունավետ: