Յուրաքանչյուր կին ցանկանում է ունենալ առողջ և երիտասարդ մաշկ: Այսպիսի արդյունքի հասնելու համար ամենևին պարտադիր չէ օգտագործել թանկարժեք միջոցներ:
Ձեզ ենք ներկայացնում դեմքի խնամքին ուղղված 10 խորհուրդ, որոնց շնորհիվ կստանաք Ձեր ցանկալի արդյունքը:
- Ծանոթացե՛ք Ձեր դեմքին
Դեպի գեղեցիկ և առողջ մաշկ առաջին քայլը ծանոթությունն է Ձեր դեմքի մաշկին: Ուսումնասիրեք և հետազոտեք Ձեր դեմքը հայելու դիմաց:
- Հայելուն դարձրեք Ձեր ընկերը
Ավելի շատ ժամանակ ծախսեք՝ ուսումնասիրելու Ձեզ և Ձեր անհատականությունը: Հիշե՛ք որ գեղեցիկ է այն կինը, ով ինքն իր հետ հարմոնիայի մեջ է:
- Ազատվե՛ք ավելորդ կոսմետիկայից
Վերանայե՛ք Ձեր կոսմետիկ միջոցները: Ազատվե՛ք այն ամենից ինչը չի համապատասխանում Ձեր մաշկին: Գինը միշտ չէ, որ որակի գրավական է:
- Դարձե՛ք Ձեր սեփական կոսմետոլոգը
Մերսե՛ք Ձեր դեմքը, տաքացրեք կոսմետիկ միջոցները ափերի մեջ: Այսպես դրանք ավելի լավ կներթափանցեն մաշկի մեջ և ավելի խորը կսնուցեն այն:
- Մի՛ օգտագործեք չափից շատ կոսմետիկ միջոցներ
Չափից շատ խնամքն ավելի վնասակար է Ձեր մաշկի համար, քան դրա բացակայությունը: Ձեր մաշկը կենդանի թաղանթ է, մի՛ թաքցրեք այն կոսմետիկայի հաստ շերտերի տակ:
- “Հանգսյան օրեր” տվե՛ք Ձեր մաշկին
Շաբաթը գոնե մեկ անգամ հրաժարվեք ցանկացած տեսակի կոսմետիկայից՝ և՛ խնամքի, և՛ դեկորատիվ: Խթանե՛ք Ձեր մաշկի բնական վերականգմանը:
- Հետեվե՛ք Ձեր սննդակարգին
Ապացուցված է, որ հավասարակշռված սննդակարգն ու ջուրը ունակ են վերափոխել Ձեր մաշկը ընդամենը 3 ամսվա ընթացքում:
- Հո՛գ տարեք Ձեր պարանոցի մաշկի մասին
Պարանոցի մաշկն ավելի նուրբ է քան դեմքինը: Այս պատճառով ավելի է հակված կնճռոտվելու: Պարանոցի մաշկի խնամքի համար օգտագործեք կոլագենի և էլաստինի բարձր պարունակությամբ հատուկ քսուքներ:
- Պարբերաբար օգտագործե՛ք “Լոսիոն-դիմակ”-ներ
Տաք ջրով լվացեք Ձեր դեմքը, բամբակյա անձեռոցիկը խոնավեցրեք և վրան առատ լոսիոն լցրեք: Այս դիմակը թողեք դեմքի վրա 3 րոպե: Այն կխոնավեցնի և կհանգստացնի դեմքի մաշկը:
- Պարբերաբար կատարե՛ք դեմքի մերսումներ
Դեմքի մաշկի խնամքի կարևոր մաս են կազմում նաև դեմքի մերսումները, որոնք տոնուսի մեջ են պահում մաշկի ավելի խորը շերտերը: