hy
language en hy
Մուտք
Մեր զարմանալի մարմինը
11 Dec, 2018
Մենք մարզում ու խնամում ենք մեր մարմինը, քանի որ սիրում ենք այն: Իսկ սիրում ենք մեր մարմինը, քանի որ, ինչպես ասում են, դա այն տունն է, որի մեջ մենք, մեր էությունն ապրում է:

 

Գլխից, վզից, իրանից, ուսերից ու ձեռքերից, ոտքերից կազմված մեր մարմինն իսկապես բնության հրաշք է: Այն ունի շատ հետաքրքիր հատկանիշներ, որոնց մասին շատերս չգիտենք էլ.

 

 

  • Այն բաղկացած է ավելի քանի 600 մկաններից, բայց միևնույն է՝ մենք ավելի քիչ մկաններ ունենք, քան հասարակ թրթուրը

 

  • Մեր քաշի 14%-ը կազմում են մեր ոսկորները, իսկ 40%-ը՝ մկանները

 

  • Մենք ավելի շատ կալորիա ենք այրում, երբ քնած ենք, քան երբ հեռուստացույց ենք դիտում, ուստի երբեք մի՛ զոհաբերեք Ձեր քնի ժամը

 

  • Շատ ուտելուց հետո մեր լսողությունն ավելի պակաս սուր է: Փաստորեն, շատ ուտելը միայն ավելորդ քաշի չէ, որ հանգեցնում է

 

  • Մեր ոսկորները մետաղի պես ամուր են, բայց մետաղից 50 անգամ թեթև են

 

  • Մեր ոսկորների 1/4-ը մեր ոտքերում են

 

  • Կանայք ավելի դանդաղ են ճարպ այրում, քան տղամարդիկ

 

  • Մեր աչքի եղջերաթաղանթը մարմնի միակ մասն է, որն իրեն անհրաժեշտ թթվածինը վերցնում է հենց օդից, առանց արյան շրջանառության

 

  • Մենք չենք կարող շնչել ու կուլ տալ միաժամանակ

 

  • Երաժշտություն լսելիս մեր սրտի ռիթմը սինխրոնիզացվում է երաժշտության ռիթմի հետ

 

Բայց ամենակարևորը՝ հաճախ ժպտացեք, չէ՞ որ ժպտալիս մենք մարզում ենք առնվազն 36 մկան :)

Այլ հոդվածներ