hy
language en hy
Մուտք
Մեր մարմնի ամենամեծ մկանը
23 Nov, 2018
Մեր մարմինը բաղկացած է շուրջ 650 մկաններից: Նրանցից յուրաքանչյուրն անչափ կարևոր է, մեր մկանները դարձնում են մեզ այն, ինչ մենք կանք:

 

Մեր մկանների շնորհիվ է, որ մենք կարողանում ենք կանգնել, պահել մեր մարմինն ուղղահայաց, քայլել, նստել, ծամել, առհասարակ շարժվել ու էլի շատ ու շատ մեզ համար սովորական, բայց մեր կենսապահովման համար կարևոր գործողություններ կատարել:

 

 

Իսկ գիտե՞ք, որ մեր մարմնի՝ ծավալով ամենամեծ մկանը գավակի (նստատեղի) մեծ մկանն է (gluteus maximus):

 

Այն չափազանց մեծ ու կարևոր նշանակություն ունի. այդ մկանի շնորհիվ է, որ մենք ունենք ուղղահայաց, երկու ոտքի վրա հենված կեցվածք: Գավակի մեծ մկանը կարևորագույն դեր է խաղում մեր այնպիսի կարողություններում, ինչպիսիք են՝ քայլել, վազել, մագլցել: Հենց գավակի մեծ մկանի շնորհիվ է, որ մենք, հաղթահարելով գրավիտացիան, կարողանում ենք աստիճաններով վեր բարձրանալ:

 

Քանի որ այս մկանն այսքան կարևոր ֆունկցիա է իրականացնում, շատ մասնագետներ կարծում են, որ այն մեր մարմնի գուցե ամենաուժեղ մկանն է: Ի դեպ, գավակի մեծ մկանը բավական հեշտ է աճում՝ մարզմանը զուգընթաց:

 

Այնպես որ այս մկանի մարզումը պետք չէ պակաս կարևորել:

 

Ճանաչեք Ձեր մարմինը, մարզեք այն ճիշտ:

Այլ հոդվածներ