Այս 6 հիմնական ուղղություններից մաշկի խնամքն այսօր առաջատարն է՝ զբաղեցնելով կոսմետիկայի գլոբալ շուկայի 36.4%-ը:
Հետաքրքրաշարժ է, որ դիմահարդարումը, մինչ վերջերս լինելով առաջատար, զիջում է դիրքերը մաշկի խնամքին, վերջինիս էլ հետևում է մազերի խնամքը:
Մաշկի խնամքի նորանոր միջոցները բավական ժամանակ մնում են առաջատար մաշկաբանների աշխատասենյակներում, մինչ սպառողների լայն խմբեր իմանում են դրանց մասին: Այսինքն՝ ի տարբերություն դիմահարդարման շուկայի, որի տրենդերին շատ արագ ու ամենօրյա ռեժիմով կարելի է ծանոթանալ թեկուզ Instagram-ում, մաշկի խնամքի միջոցների նորամուծությունների ու տրենդերին ինտենսիվ հետևելը սպառողի համար նույնչափ հեշտ չէ:
Mandarin Spa-ն մշտապես փորձում է հետևել համաշխարհային վերջին տրենդերին ու Ձեզ առաջարկել լավագույն լուծումները նաև մաշկի խնամքի համար:
Այնուամենայնիվ, կան մաշկի խնամքի հիմնական սկզբունքներ, որոնց բոլորս կարող ենք հետևել.
1. ՄԱՔՐՈՒՄ
Օգտագործեք միջոցներ, որոնք մաքրում են մաշկն ու հեռացնում կոսմետիկան առանց մաշկը քերելու, որպեսզի պահպանվի մաշկի բնական լիպիդային արգելքը:
2. ՄԱՇԿԻ ՏՈՆԱՎՈՐՈՒՄ (TONE)
Ցանկացած տիպի մաշկ կարող է ջրազրկվել, ուստի պետք է կիրառել մաշկի կողմից արդյունավետ կերպով յուրացվող բաղադրիչներով միջոցներ:
3. ԽՆԱՄՔ
Հակաօքսիդանտները կարող են նպաստել մաշկի վաղաժամ ծերացումը կանխելուն:
4. ԽՈՆԱՎԱՑՈՒՄ
Թե՛ չոր, թե՛ յուղոտ մաշկի դեպքում կարևոր է պահել հավասարակշռություն, այսինքն՝ եթե Ձեր մաշկը չոր է, ապա հարկավոր է կիրառել խոնավացնող այնպիսի միջոցներ, որոնք կօգնեն վերականգնել մաշկի բնական լիպիդային արգելքը, իսկ եթե մաշկը յուղոտ է, ապա պետք է կիրառել խոնավացնող միջոցներ, որոնք կմաքրեն ծակոտիները և նվազեցնել մաշկի փայլը:
5. ԱՄԵՆՕՐՅԱ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Պետք է կիրառել մաշկի ամենօրյա խնամքի այնպիսի միջոցներ, որոնք ունեն պաշտպանիչ հատկություն (առնվազն SPF 15):
Թո՛ւյլ տվեք օգնել Ձեզ ապրել ավելի գեղեցիկ: