hy
language en hy
Մուտք
Սպինինգը հենց քե՛զ համար է
05 Nov, 2018
Սպինինգ՝ ստատիկ հեծանվասարքի կիրառմամբ մարզման ձև՝ կենտրոնացած դիմացկունության, ուժի, ինտերվալների, բարձր ծանրաբեռնվածության և հանգստի ու վերականգնման ցիկլերի վրա:

 

Սպինինգն իրապես ամենատարածված մարզումներից է ֆիթնեսի աշխարհում, որն ունի իր սիրահարների մեծաքանակ ու կայուն խումբը:

 

Իսկ ինչո՞ւ է սպինինգն այդքան տարածված ու սիրված ֆիթնեսի սիրահարների կողմից: Պատճառն իրականում պարզ է. այն ունի զգալի ու անփոխարինելի առավելություններ.

 

  1. Նրանք, ովքեր ավելորդ կալորիաներից, ճարպից ազատվելու խնդիր են ունեցել կամ ունեն և սպինինգով զբաղվում են, շատ լավ կհասկանան սպինինգի անփոխարինելի դերն այս գործում ու բարձր արդյունավետությունը: Բավական է միայն նշել, որ սպինինգի 1 ժամանոց պարապմունքի ընթացքում հնարավոր է այրել մինչև 600 կկալ. դժվար թե որևէ այլ կարդիո մարզում այսքան բարձր արդյունավետություն ունենա ճարպայրման գործում:

     
  2. Լինելով ինտենսիվ կարդիո պարապմունք՝ սպինինգն ամենաանվտանգ  մարզումներից է. այն, ի համեմատ այլ կարդիո մարզումների, ամենաքիչն է ճնշում մեր ծնկներին՝ չվնասելով ծնկան հոդերն ու ոտքերը: Հաշվի առնենք, որ մեր ծնկան հոդերն ամենանուրբ ու խոցելի մասերից են համարվում, որոնք շատ հեշտ է վնասել մարզումների ընթացքում:

     
  3. Սպինինգը միայն ավելորդ քաշից ազատվելու միջոց չէ, այն նաև ժամանակի ընթացքում կերտում է որովայնի գեղեցիկ մկաններ՝ պարապմունքի ընթացքում մարզչի կողմից խորհուրդ տրվող տարբեր դիրքերով ու կեցվածքով համապատասխան ծանրաբեռնվածությամբ մարզվելու արդյունքում:

     
  4. Սպինինգը հիանալի միջոց է սրտանոթային համակարգի ամրապնդման ու առողջության պահպանման համար: Այն բարելավում է արյան շրջանառությունը ողջ մարմնով, դարձնում սիրտն ու թոքերը դիմացկուն:

     
  5. Ի վերջո, սպինինգն այն մարզումն է, որը զգալիորեն բարձրացնում է մեր դիմադրողականությունը, դարձնում մեզ ավելի դիմացկուն՝ թե ֆիզիկապես, թե հոգեբանորեն:
     

Երբեք բաց մի՛ թողեք սպինինգի դասերին հաճախելու շանսը, քանի որ վերջինիս տված արդյունքը դժվար թե որևէ այլ մարզմամբ ձեռք բերեք:

Այլ հոդվածներ