hy
language en hy
Մուտք
Չորացում (сушка). ի՞նչ է դա
02 Nov, 2018
Յուրաքանչյուր ժամանակաշրջան ու ոլորտ ունենում է իր տարածված ու շատ կիրառվող հասկացությունները: Ֆիթնեսում դրանցից մեկն էլ չորացումն է, կամ շատերիս ավելի շատ ռուսերենով հայտնի տերմինը՝ сушка :

 

Ի վերջո հասկանանք, թե ինչ է չորացումը:

Այն, փաստորեն, իրենից ներկայացնում է գործողությունների մի ամբողջություն՝ միտված ենթամաշկային ճարպից ազատվելուն:

 

Իսկ ինչո՞ւ ենք մենք դիմում չորացման: Չորացման արդյունքում ենթամաշկային ճարպից ազատվելու հաշվին մկաններն ավելի ռելիեֆային ու տեսանելի են դառնում: Այսպիսով՝ չորացման հիմնական նպատակն է ազատվել ճարպից՝ պահպանելով մկանները:

 

Մենք նշեցինք, որ չորացումը գործողությունների ամբողջություն է: Այդ գործողությունները 2 խմբի են՝ ճիշտ սննդակարգ և թիրախային ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ մարզումներ:

 

Ինչպես գիտենք, մկանի քայքայումն ավելի արագ է տեղի ունենում, քան ճարպինը, այդ իսկ պատճառով շատ կարևոր է մեր օրգանիզմի համար պահպանել կարդիո և ուժային ծանրաբեռնվածության համապատասխան մակարդակ:

 

Ինչ վերաբերում է սննդակարգին, ապա չորացման ժամանակ մենք գնում ենք ածխաջրերից հրաժարվելու և սպիտակուցների քանակը սննդակարգում ավելացնելու ճանապարհով: Ածխաջրերից հրաժարվելը նպաստում է օրգանիզմում կուտակված ճարպի այրմանը: Այնուամենայնիվ, կարևոր է հիշել, որ ածխաջրերից զուրկ սննդակարգը չի կարելի շատ երկար պահպանել:

 

Արդյունավետ ու անվնաս չորացման համար պետք է համագործակցել պրոֆեսիոնալների՝ սննդաբանի ու մարզչի հետ:

Այլ հոդվածներ