hy
language en hy
Մուտք
Ինչո՞ւ դետոքս սմուզի
26 Sep, 2018
Հաճախ ենք հանդիպում տարաբնույթ գովազդային նյութերի, որոնք շարունակ պնդում են, որ պետք է օգտագործել այս կամ այն դետոքս սմուզին, եթե ցանկանում ենք ունենալ գեղեցիկ կազմվածք:

Իսկ առհասարակ ի՞նչ է դետոքս սմուզին:

Այսօր մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ անընդհատ հանդիպում, ծանոթանում ու սկսում ենք կիրառել նոր տերմիններ, անվանումներ ու հասկացություններ:

 

Հաճախ ենք հանդիպում տարաբնույթ գովազդային նյութերի, որոնք շարունակ պնդում են, որ պետք է օգտագործել այս կամ այն դետոքս սմուզին, եթե ցանկանում ենք ունենալ գեղեցիկ կազմվածք:

 

Իսկ առհասարկ ի՞նչ է դետոքս սմուզին, արդյո՞ք բոլորը գիտեն՝ դա ինչ է: Վստահ եմ, որ ոչ: 
Հենց տերմինը բաղկացած է երկու կարևոր հասկացություններից՝ դետոքս (դետոքսիկացիա՝ թունազերծում) և սմուզի: 

Եկեք իրերը դասավորենք իրենց տեղը և հասկանանք: Դետոքսիկացիան՝ թունազերծումը, մեր օրգանիզմը թունավոր գոյացություններից մաքրումն է: Եվ պետք չէ մտածել, որ Դուք չունեք թունավոր նյութեր Ձեր օրգանիզմում. մենք բոլորս ունենք :)

 

Դե, իսկ սմուզին էլ իրենից ներկայացնում է հարած մրգերից, բանջարեղեններից կամ հատապտուղներից թանձր ըմպելիք, որի հետ սովորաբար խառնում են սառույց կամ այլ հեղուկ՝ ջուր, մրգահյութ, բանջարեղենի հյութ,կաթ կամ նույնիսկ յոգուրտ:

 

Ստացվում է՝ դետոքս սմուզին մարմինը թունազերծելու համեղ տարբերակն է:

 

Օգտակարն ու համեղն իրար հետ համակցելու և 10 տարբերակ տեսակների MustHaveDetox սմուզիներ ստեղծելու համար մենք Orange Kitchen-ում  համագործակցել ենք պրոֆեսիոնալ սննդաբան, բժիշկ-դիետոլոգի ու ֆիթնես մարզիչների հետ: 10 սմուզիներից յուրաքանչյուրն ստեղծված է՝ Ձեզ օգնելու հասնել կոնկրետ նպատակների, որ դրել եք Ձեր առջև:

 

Ձեզ մնում է միայն վայելել դրանք ու ունենալ այն մարմինը, որին արժանի եք:

Այլ հոդվածներ