hy
language en hy
Մուտք

Ակումբի կանոնակարգ

Սույն կանոններով կարգավորվում են Orange Fitness պրեմիում ակումբի (այսուհետ՝ Ակումբ) և Ակումբի անդամ(ներ)ի միջև հարաբերությունները:

1.Ակումբի և Ակումբի  անդամների միջև  կնքվող պայմանագիրը

    1. Ակումբը վաճառում է, իսկ Գնորդը գնում է սպորտային ծառայություն Ակումբի անդամի համար սույն կանոնակարգով և Ակումբի ու Ակումբի անդամի միջև կնքվող պայմանագրով (այսուհետ` Պայմանագիր)  նախատեսված կարգին և ժամկետներին համապատասխան:
    2. Ակումբի կողմից մատուցվող ծառայություններից կարող են օգտվել Ակումբի անդամները և նրանց հյուրերը: Պայմանագրի կնքման ամսաթվից սկսած՝ Գնորդի բոլոր պայմանագրային իրավունքները և պարտականություններն անցնում են Ակումբի անդամին, եթե վերջինս չափահաս է: Եթե Ակումբի անդամն անչափահաս է, ապա Գնորդի համար սահմանված բոլոր պայմանագրային իրավունքները և պարտականությունները պատկանում են Գնորդին:
    3. Պայմանագիրը  վավեր է Գնորդի կողմից դրա ստորագրման և դրանով սահմանված գումարի նախատեսված կարգով վճարման պահից: Պայմանագրի գործողությունն ակտիվանում է դրանով նախատեսված ակումբային սակագնային պլանի ակտիվացման ամսաթվի  ժամկետով: Գնորդն իրավասու է Պայմանագրի գործողությունն ակտիվացնել դրանով նախատեսված ամսաթվից շուտ, որի դեպքում  Պայմանագրի գործողության ակտիվացման ամսաթիվ է համարվում տվյալ պայմանագրով Ակումբի անդամի առաջին հաճախման ամսաթիվը:
    4. Պայմանագրի գործողությունը համարվում է ավարտված պայմանագրի գործողության ժամկետի ավարտին:
    5. Պայմանագրի գործողության սառեցման ծառայության օգտագործման արդյունքում Պայմանագրի գործողության սառեցված ժամանակահատվածի չափով վերջինիս ժամկետը երկարաձգվում է:
    6. Պայմանագրի գործողության սառեցումն իրականացվում  է Ակումբի անդամի նախաձեռնությամբ :
    7. Ընթացիկ ամսվա սառեցումն իրականցվում է մինչ հաջորդ ամսվա 15-ը ներառյալ:
    8. Պայմանագրի գործողության սառեցման համար նվազագույն ժամանակահատված է սահմանվում 7 (յոթ) օրացուցային օրը:
    9. Պայմանագրի գործողության սառեցման ենթակա օրերի առավելագույն քանակ է սահմանվում Պայմանագրով սահմանված ժամկետը:
    10. Պայմանագրի գործողության  սառեցում չի կիրառվում 3(երեք) և  1(մեկ) ամիս գործողության ժամկետ ունեցող պայմանագրերի դեպքում:
    11. Ակումբն իրավասու է փոխել Պայմանագրով նախատեսված վճարման վերջնաժամկետը Գնորդի կողմից ներկայացվող դիմումի հիման վրա:
    12. Գնորդի նախաձեռնությամբ Պայմանագրի գործողության վաղաժամկետ դադարեցումն իրականացվում է նրա կողմից ներկայացվող դիմումի հիման վրա, վերջինիս` Ակումբի կողմից ստացման ամսաթվին հաջորդող աշխատանքային օրվանից հաշվարկված 10 տասը աշխատանքային օրվա ընթացքում:
    13. Գնորդի նախաձեռնությամբ Պայմանագրի գործողության վաղաժամկետ դադարեցման դեպքում Պայմանագրի արժեքից տուժանքի գանձման հաշվարկի համար հիմք է հանդիսանում Պայմանագրի ստորագրման ամսաթվից մինչև համապատասխան դիմումի` Ակումբի կողմից ստացման ամսաթիվն ընկած ժամանակահատվածը:
    14. Գնորդի նախաձեռնությամբ Պայմանագրի գործողության վաղաժամկետ դադարեցումն իրականացվում է Պայմանագրի արժեքից տուժանքի գանձման եղանակով: Գանձվում է պայմանագրի արժեքից՝
      1. 12, 9, 6, 3 կամ 1 ամիս գործողության ժամկետ ունեցող պայմանագրերի դեպքում  20%-ը դիմումի` պայմանագրի ստորագրման ամսաթվից մինչև պայմանագրի գործողության ակտիվացման ամսաթիվն ընկած ժամանակահատվածում Ակումբի կողմից ստացման դեպքում, (բացառությամբ ապառիկ տարբերակով կնքված պայմանագրերի, որի դեպքում մինչև ակտիվացումը գումարի հետ վերադարձ չկա),
      2. 12 կամ 9ամիս գործողության ժամկետ ունեցող պայմանագրերի դեպքում  45%-ը դիմումի` պայմանագրի գործողության ակտիվացման ամսաթվից հաշվարկված 1-ին (առաջին) ամսվա սկզբից մինչև պայմանագրի գործողության ակտիվացման ամսաթվից հաշվարկված 90-րդ (իննսուներորդ)օրը լրանալը ներառյալ ընկած ժամանակահատվածում Ակումբի կողմից ստացման դեպքում,
      3. 6 ամիս գործողության ժամկետ ունեցող պայմանագրի դեպքում 45%-ը դիմումի` պայմանագրի գործողության ակտիվացման ամսաթվից հաշվարկված 1-ին (առաջին) օրվանից մինչև պայմանագրի գործողության ակտիվացման ամսաթվից հաշվարկված 45-րդ (քառասունհինգերորդ) օրը լրանալը ներառյալ ընկած ժամանակահատվածում Ակումբի կողմից ստացման դեպքում ,
      4. 3 կամ 1 ամիս գործողության ժամկետ ունեցող պայմանագրերի դեպքում 100%-ը դիմումի` պայմանագրի գործողության ակտիվացման ամսաթվից հաշվարկված 1-ին (առաջին) ամսվա սկզբից մինչև պայմանագրի գործողության ավարտն ընկած ժամանակահատվածում Ակումբի կողմից ստացման դեպքում,
      5. 12 կամ 9ամիս գործողության ժամկետ ունեցող պայմանագրերի դեպքում 70%-ը դիմումի` պայմանագրի գործողության ակտիվացման ամսաթվից հաշվարկված 120-րդ (հարյուր քսաներորդ)օրվա սկզբից մինչև պայմանագրի գործողության ակտիվացման ամսաթվից հաշվարկված 180-րդ (հարյուր ութսուներորդ)օրվա լրանալը ներառյալ ընկած ժամանակահատվածում Ակումբի կողմից ստացման դեպքում,
      6. 6 ամիս գործողության ժամկետ ունեցող պայմանագրի դեպքում 70%-ը դիմումի` պայմանագրի գործողության ակտիվացման ամսաթվից հաշվարկված 46-րդ (քառասունվեցերորդ) օրվանից մինչև պայմանագրի գործողության ակտիվացման ամսաթվից հաշվարկված 91-րդ (իննսունմեկերորդ) օրը լրանալը ներառյալ ընկած ժամանակահատվածում Ակումբի կողմից ստացման դեպքում,
      7. 12 կամ 9ամիս գործողության ժամկետ ունեցող պայմանագրերի դեպքում 90%-ը դիմումի` պայմանագրի գործողության ակտիվացման ամսաթվից հաշվարկված 210-րդ (երկու հարյուր տասներորդ) օրվա սկզբից մինչև պայմանագրի գործողության ակտիվացման ամսաթվից հաշվարկված 270-րդ (երկու հարյուր յոթանասուներորդ)օրվա լրանալը ներառյալ ընկած ժամանակահատվածում Ակումբի կողմից ստացման դեպքում,
      8. 6 ամիս գործողության ժամկետ ունեցող պայմանագրի դեպքում 90%-ը դիմումի` պայմանագրի գործողության ակտիվացման ամսաթվից հաշվարկված 92-րդ (իննսուներկուերորդ) օրվանից մինչև պայմանագրի գործողության ակտիվացման ամսաթվից հաշվարկված 135-րդ (մեկ հարյուր երեսունհինգերորդ)  օրը լրանալը ներառյալ ընկած ժամանակահատվածում Ակումբի կողմից ստացման դեպքում,
      9. 12 կամ 9ամիս գործողության ժամկետ ունեցող պայմանագրերի դեպքում 100%-ը դիմումի` պայմանագրի գործողության ակտիվացման ամսաթվից հաշվարկված 300-րդ (երեք հարյուրերորդ) օրվա սկզբից մինչև պայմանագրի գործողության ավարտն ընկած ժամանակահատվածում Ակումբի կողմից ստացման դեպքում,
      10. 6 ամիս գործողության ժամկետ ունեցող պայմանագրի դեպքում 100%-ը դիմումի` պայմանագրի գործողության ակտիվացման ամսաթվից հաշվարկված 136-րդ (մեկ հարյուր երեսունվեցերորդ) օրվանից մինչև պայմանագրի գործողության ավարտն ընկած ժամանակահատվածում Ակումբի կողմից ստացման դեպքում:
    15. Գնորդի նախաձեռնությամբ Պայմանագրի գործողության վաղաժամկետ դադարեցման դեպքում, եթե Գնորդի կողմից փաստացի վճարված գումարն ավելի քիչ է, քան անհրաժեշտ տուժանքի գանձումների գումարի չափը, ապա Գնորդից հավելյալ գումար չի գանձվում:
    16. Գնորդի կողմից Ակումբի նկատմամբ ցանկացած տեսակի պարտավորության առկայության կամ Ակումբի կանոնակարգում ամրագրված կանոնների խախտման դեպքում Ակումբն իրավասու է ձեռնարկել համապատասխան միջոցառումներ, ընդհուպ մինչև Պայմանագրի գործողության դադարեցումը՝ առանց որևէ գումարի վերադարձի:
    17. Գնորդի կողմից Պայմանագրի ստորագրումը հաստատում է, որ նա ծանոթացել է Պայմանագրով նախատեսված ծառայություններին, դրանց մատուցման ժամկետներին, Ակումբի տեխնիկական հագեցվածությանը, Ակումբի ներքին կանոնակարգին և պարտավորվում է չխախտել վերջինումս ամրագրված կանոնները:
    18. Գնորդի կողմից Պայմանագրի ստորագրումը հաստատում է, որ Գնորդը համաձայն է չներկայացնել Ակումբի նկատմամբ պահանջ(ներ)` կապված Ակումբում առկա սարքավորումների ժամանակավոր անսարքության, մարզումների գոտու սահմանափակման, տոնական ոչ աշխատանքային օրերի, ինչպես նաև միջոցառումների իրականացման, վերանորոգման, անվտանգության և այլ նպատակներով Ակումբի փակման հետ:
    19. Պայմանագրով Գնորդը Ակումբին տալիս է իր համաձայնությունը հատուկ առաջարկների և նորությունների վերաբերյալ ծանուցման համար: Սույն Պայմանագրով Գնորդը Ակումբին տալիս է իր համաձայնությունը մշակելու իր անձնական տվյալները ՀՀ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով: Գնորդի անձնական տվյալները օգտագործվում են պայմանագրով սահմանված գործողությունների կատարմաննպատակով:

 

  1. Ակումբ մուտքի/Նվեր-քարտի օգտագործման կանոններ

 

    1. Պայմանագրի ստորագրումից առաջ Ակումբը Գնորդից վերցնումէ վերջինիս մատնահետքի ձևանմուշը և Գնորդին տրամադրում է համապատասխան թևնոց / քարտ: Գնորդը մուտք է գործում Ակումբ իր մատնահետքի և ակումբային թևնոցի / քարտի օգնությամբ:
    2. Ակումբի անդամի ակումբային թևնոցը/քարտը (այսուհետ՝ Թևնոց/քարտ) անվանական է և չի կարող վաճառվել կամ օգտագործվել այլ անձանց կողմից:
    3. Ակումբի անդամը Թևնոցի/քարտի մոռանալու դեպքում կարող է հաճախել Ակումբ՝ օգտվելով Թևնոցի/քարտի վարձակալության ծառայությունից:
    4. Ակումբի անդամը Թևնոցը/քարտը կորցնելու դեպքում պարտավորվում է հայտնել Ակումբի ընդունարանի աշխատակցին` սահմանված վճարի դիմաց նորը ստանալու նպատակով:
    5. Ակումբի անդամ չհանդիսացող անձը կարող է մուտք գործել Ակումբ, եթե.
  • Նրան ուղեկցում է Ակումբի աշխատակից
  • հանդիսանում է Ակումբի անդամի հյուր,
  • օգտվում է Mandarin SPA-ի կողմից մատուցվող ծառայություններից,
  • Ակումբի անդամի կողմից հրավիրված է Orange Kitchen ռեստորան,
  • Orange Magic Day առաջարկից օգտվող
  • ունի Ակումբ մուտք գործելու թույլտվություն Ակումբի ղեկավարության կողմից:
    1. Նվեր-քարտով Ակումբ հաճախելու համար անհրաժեշտ է, որպեսզի Ակումբի անդամը նախապես տեղեկացնի Ակումբի ադմինիստրացիայի աշխատակցին այն անձի մասին, ով հաճախելու է Ակումբ նվեր-քարտով, իսկ վերջինս՝ ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև առաջին անգամ Ակումբ հաճախի Ակումբի անդամի հետ միասին:
    2. Նվեր-քարտը ենթակա է օգտագործման միայն Ակումբի անդամի այն պայմանագրի գործողության ընթացքում, որին կցված է,  բացառությամբ ամռան ամիսների:
    3. Նվեր-քարտով Ակումբ հաճախելու համար Թևնոց/քարտ տրամադրվում է դրամային դեպոզիտի դիմաց, որը հաճախորդին հետ է վերադարձվում Թևնոցը/քարտը վերադարձնելու ժամանակ:
    4. Ակումբի անդամի հյուրը կարող է հաճախել Ակումբ անվճար կամ վճարովի տարբերակով միայն Ակումբի գործող անդամի հետ միասին:
    5. Ակումբի նախաձեռնությամբ կարող են տրամադրվել նաև այլ նվերներ:
    6. Մանկական փաթեթեները տրամադրվում են 5(հինգ) տարեկան և բարձր տարիքի երեխաներին՝ մինչ 14 (տասնչորս) տարեկան ներառյալ: 5(հինգ) տարեկանից ցածր երեխաները կարող են հաճախել Ակումբ միայն Ակումբի անդամ ծնողի կամ վերջինիս կողմից լիազորված անձի ուղեկցությամբ և չեն կարող մասնակցել Ակումբում գործող խմբային մարզումներին
    7. Ակումբի մարզասրահը նախատեսված է միայն 14 տարին լրացած կամ ավելի բարձր տարիքի անձանց համար:
    8. Լողի խմբային մարզումներին մասնակցության նվազագույն տարիքը 5 տարեկանն է: 5 տարեկանից ցածր երեխաների մուտքը լողավազանի տարածք թույլատրվում է միայն ծնողի հետ:
    9. Ակումբի անդամի տարիքային դասի որոշման համար հիմք է հանդիսանում բացառապես նրա ծննդյան տարեթիվը:

 

  1. Ակումբի և Ակումբի անդամի իրավունքներն ու պարտականությունները

 

    1. Ակումբի անդամը պարտավորվում է.
      1. Պահպանել անձնական հիգիենայի կանոնները:
      2. Կրել տվյալ մարզաձևին համապատասխան մարզահագուստ: Մարզասրահում կրել միայն մարզասրահի համար նախատեսված և դրսում չօգտագործվող սպորտային կոշիկ, իսկ այլ տեսակի կոշիկի դեպքում՝ բախիլ:
      3. Լիովին փոխհատուցել Ակումբի սեփականությանը հասցված վնասը: 
      4. Օգտագործել Ակումբի բոլոր սարքավորումները և պարագաները` միայն ըստ նպատակային նշանակության:
      5. Պահպանել Ակումբի տարածքի մաքրությունը. աղբը թափել վերջինիս համար նախատեսված դույլի մեջ, իսկ տարածքը կեղտոտելու դեպքում՝ դիմել մաքրության աշխատակցին:
      6. Ծառայությունների գնման վերաբերյալ պայմանագրով նախատեսված վճարումները կատարել ընդունարանի աշխատակցին:
      7. Չանհանգստացնել Ակումբի մյուս հաճախորդներին և չստեղծել կոնֆլիկտային իրավիճակներ (վիճաբանություն, վիրավորանք) Ակումբի տարածքում գտնվող այլ անձանց հետ, այլապես Ակումբն իրավասու է սահմանափակել Ակումբի անդամի հաճախումները կամ խզել պայմանագիրն Ակումբի անդամի հետ՝ առանց վերջինիս արժեքի վերադարձի:
      8. Ակումբի տարածքում չծխել, ինչպես նաև չգտնվել թմրամիջոցների կամ ալկոհոլի ազդեցության տակ:
      9. Ակումբ չբերել սննդամթերք կամ ըմպելիք (բացառությամբ փակ պլաստիկ շշերով զովացուցիչ ըմպելիքների), ինչպես նաև զենք կամ զինամթերք:
      10. Չտարածել գովազդային նյութեր և չփակցնել հայտարարություններ, ինչպես նաև չծավալել ցանկացած տեսակի առևտրային գործունեություն` բացառությամբ Ակումբի կողմից թույլտվության առկայության դեպքերի:
      11. Մուտք չգործել Ակումբի աշխատակիցների համար նախատեսված վայրեր:
      12. Իր կողմից օգտագործված բոլոր պարագաները թողնել դրանց համար նախատեսված վայրում:
      13. Ակումբի տարածքում, բացառությամբ լոգախցիկների, չիրականացնել մազահեռացման, կոշտուկների մշակման պրոցեդուրաներ:
      14. Ակումբ չբերել կենդանի(ներ):
      15. Ընդունել ցնցուղ մինչև լողավազան մտնելը:
      16. Լողավազանում կրել միայն լողազգեստ (չեն թույլատրվում կիսատաբատները), ինչպես նաև լողի համար նախատեսված գլխարկ, եթե  մազերի երկարությունը 3 սանտիմետր է կամ ավել:
      17. Չցատկել լողավազանի մեջ:
      18. Հիգիենայի նկատառումներից ելնելով՝ ոտաբոբիկ չկանգնել հատակին, օգտվել հատուկ դրա համար տեղադրած ոտքերի թղթյա սրբիչներից։
      19. Մերկ մարմնով որևէ տեղ նստելու/հենվելու դեպքում նստել/հենվել սրբիչի վրա:
      20. Ձմեռային ամիսներին, ինչպես նաև Ակումբի կողմից սահմանված դեպքերում, կրել բախիլներ Ակումբ մուտք գործելիս:
      21. Մանկական սենյակում կրել դրսում չօգտագործվող կոշիկներ կամ հանել կոշիկները:
      22. Սնվել Ակումբում միայն ռեստորանի և բացօթյա լողավազանի տարածքում:
      23. Ֆիննական շոգեբաղնիքներում չօգտագործել մեղր, սոդա և այլ նյութեր:
      24. Ակումբ չբերել և չզբաղվել թղթախաղով կամ այլ ազարտային խաղերով:
      25. Անձնական ավտոմեքենաները կայանել միայն Ակումբի տարածքի ավտոկայանատեղիում, տեղափոխել այն անվտանգության աշխատակցի պահանջով։ 
      26. Ակումբի տարածքը լքել մինչև ձեռք բերված սակագնային պլանով սահմանված ժամի ավարտը.
    • Անսահմանափակ անդամություն- երկուշաբթիից ուրբաթ` 07:00-24:00, իսկ շաբաթ և կիրակի օրերին՝ 08:00-23:00,
    • Սահմանափակ անդամություն- երկուշաբթիից ուրբաթ` 07:00-17:00, իսկ շաբաթ և կիրակի օրերին՝ 08:00-17:00,
    • VIP - երկուշաբթիից ուրբաթ` 07:00-24:00, իսկ շաբաթ և կիրակի օրերին՝ 08:00-23:00, իսկ սահմանված ժամից ուշ Ակումբի տարածքը լքելու դեպքում՝ վճարել Ակումբի կողմից սահմանված հավելավճարը:

 

    1. Ակումբը պարտավորվումէ.
      1. Ակումբի անդամին պատշաճ կերպով տրամադրել ձեռք բերված ծառայությունները Պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում:
      2. Տրամադրել Ակումբի անդամ(ներ)ին ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի պարագաներ:
      3. Սեղանի թենիսի ռակետկաներ և գնդակներ տրամադրել Ակումբի անդամ(ներ)ին միայն խմբային մարզումների ընթացքում, մնացած դեպքերում Ակումբի անդամ(ներ)ը կարող է(են) օգտագործել իր(իրենց) ռակետկաները և գնդակները:
      4. Օրենքով սահմանված կարգով և ժամկետներում լողավազանի ջուրը տալ փորձաքննության, իսկ փորձաքննության արդյունքները փակցնել հաճախորդների համար տեսանելի վայրում:
      5. Ակումբի անդամ(ներ)ին անվճար տրամադրել խորհրդատու մարզչի կողմից խորհրդատվություն, իսկ վճարովի հիմունքներով՝ անհատական մարզչի ծառայություն:
      6. Մարզասրահում ապահովել սրբիչների առկայություն և ձեռքերի ախտահանման հնարավորություն:
      7. Ակումբի անդամին տրամադրել ամբողջական տեղեկատվություն հաճախումների, վճարումների և պարտավորությունների վերաբերյալ` նրա կողմից ներկայացրած դիմումին համաձայն 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում:
    2. Ակումբի անդամն իրավասու է.
      1. Օգտվել Ակումբի ծառայություն(ներ)ից, եթե չունի որևէ պարտավորություն Ակումբի ցանկացած ծառայության մասով:
      2. Ակումբի կողմից սահմանված կարգով հյուր հրավիրել:
      3. Իր երեխային տանել Ակումբի տարածքում գործող մանկական սենյակ վճարովի հիմունքով՝ մինչև 3(երեք) տարեկան երեխայի դեպքում, և անվճար հիմունքով՝ 3(երեք) տարեկանից բարձր երեխայի դեպքում: Իսկ եթե անձը Ակումբի անդամ չի հանդիսանում, կարող է իր երեխային տանել Ակումբի տարածքում գործող մանկական սենյակ վճարովի հիմունքով, եթե երեխան մինչև 3(երեք) տարեկան է կամ  7(յոթ) տարեկանից բարձր:
      4. Անհրաժեշտության դեպքում դիմել Ակումբի անձնակազմին` բուժօգնություն ստանալու նպատակով, իսկ Ակումբի տարածքում վնասվածք ստանալու դեպքում՝ պահանջել  ապահովագրական փոխհատուցում Ակումբի գործընկեր ապահովագրական ընկերության կողմից սահմանված կարգով:
      5. Այն դեպքում, երբ Ակումբի բժշկին ակնհայտ է, որ իր մասնագիտական ունակությունները և/կամ առկա միջոցները բավարար չեն Ակումբի անդամին պատշաճ բուժօգնություն տրամադրելու համար, ապա բժիշկը դիմում է Շտապ օգտնության ծառայության, եթե Ակումբի անդամը չի հրաժարվում Շտապ օգնության ծառայության դիմելուց: Հրաժարվելու դեպքում Ակումբի անդամը ստորագրում է համապատասխան փաստաթուղթ:
      6. Պայմանագրով ստանձնած իրավունքներն ու պարտականությունները փոխանցել այլ անձի՝ Ակումբի կողմից սահմանված վճարի դիմաց:
      7. Ակումբում ցանկացած տեսակի թերություն նկատելու դեպքում տեղեկացնել այդ մասին Ակումբի ընդունարանի աշխատակցին:
      8. Ակումբի այլ անդամների հետ ֆուտբոլի, բասկետբոլի կամ վոլեյբոլի թիմ կազմելու դեպքում ֆիքսել ձևավորված թիմի՝ Ակումբ հաճախումների գրաֆիկը:
      9. Ակումբում որևէ իր մոռանալու/կորցնելու դեպքում 15-օրյա ժամկետում (օրացուցային) դիմել ընդունարանի աշխատակցին՝ կորած իրերի մեջ այն փնտրելու նպատակով:
      10. Մասնակցել Ակումբի անդամների համար կազմակերպվող մրցաշարերին և միջոցառումներին:
      11. Մուտքագրել դեպոզիտային գումար Թևնոցի/քարտի հաշվին՝ Թևնոցի միջոցով անկանխիկ վճարումներ կատարելու նպատակով:
      12. Օգտվել Inbody թեստավորման ծառայությունից իր պայմանագրի գործողության ընթացքում յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անվճար, իսկ մնացած դեպքերում՝ վճարովի տարբերակով:
      13. Ակումբում գործող ռեստորան հրավիրել ինչպես Ակումբի անդամի, այնպես էլ Ակումբի անդամ չհանդիսացող ցանկացած անձի:
      14. Առաջարկների կամ բողոքների համար դիմել սպասարկման աշխատակցին կամ կատարել գրանցում ադմինիստրացիայում դրված թերթիկում՝ թողնելով առաջարկների/բողոքների արկղիկի մեջ:

 

    1. Ակումբն իրավասուէ.
      1. Սահմանափակել մարզումների գոտին, ինչպես նաև փակել Ակումբը միջոցառումների իրականացման, վերանորոգման, անվտանգության և այլ նպատակներով՝ այդ մասին Ակումբի անդամին նախապես տեղեկացնելով:
      2. ՓոփոխելԱկումբում դասավանդվող խմբային մարզումների ցանկը, դրանց գրաֆիկը և մարզչական կազմը՝այդ մասին Ակումբի անդամին նախապես տեղեկացնելով:
      3. Սահմանափակել նվեր-քարտ(եր)ի օգտագործումը  Ակումբի անդամների համար բարձրակարգ սպասարկում ապահովելու նպատակով:
      4. Սույն կանոնակարգի խախտման դեպքում իրականացնել համապատասխան միջոցառումներ, ընդհուպ մինչև Ակումբի անդամի պայմանագրի գործողության դադարեցում՝ առանց վերջինիս արժեքի վերադարձի:
    2. Ակումբը պատասխանատվություն չի կրում.
      1. Ակումբի տարածքում հաճախորդի անձնական իրերի կորստի համար:
      2. Պարապմունքների ժամանակ հաճախորդի առողջությանը հասցվող վնասի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ վնասը հասցվել է անհատական մարզչի հետ պարապմունքի ընթացքում ՝ վերջինիս կողմից իր աշխատանքային պարտականությունների ոչ պատշաճ կատարման արդյունքում:
      3. Կոմունալ ծառայությունների կողմից իրականացվող պրոֆիլակտիկ աշխատանքների, ինչպես նաև կոմունալ համակարգերի վթարի և այդ կապակցությամբ պայմանագրով նախատեսված մի շարք ծառայություններից օգտվելու հնարավորության սահմանափակման պատճառով հաճախորդին պատճառված անհարմարությունների համար:

Սույն կանոնակարգը ենթակա է փոփոխման Ակումբի կողմից` այդ մասին Ակումբի անդամին նախապես տեղեկացնելով: