hy
language en hy
Մուտք
Մանկական սրահ հաճախելու կանոնակարգ
04 Feb, 2021

Մանկական սրահը գործում է երկ.-ուրբ. 11:00-21:00, շբթ. Կրկ. 11:00-19:00

Մանակական սրահը նախատեսված է մինչև 8 տ. Երեխաների համար:

Մանկական սրահ կարող են անվճար հաճախել 3- 8 տ.այն երեխաները,

ում ծնողներից գոնե մեկը հանդիսանում է ակումբի անդամ կամ երեխան

ունի ակումբի անդամակցության քարտ:

Մինչև 3 տ. Երեխաների համար գործում է ժամավճար (1ժ=3000 ՀՀ դրամ)

Երեխան մանկական սրահում կարող է անցկացնել մաքսիմում :

Մանկական սրահում անցկացվող ֆիթնես խմբային մարզումներին

կարող են մասնակցել այն երեխաները, ովքեր ունեն ակումբի

անդամակցության քարտ:

Մինչ երեխային մանկական սրահ թողնելը, ծնողը պետք է՝ հանի երեխայի

վերարկուն, կոշիկները (մնա գուլպայով կամ մաքուր այլ կոշիկով) և հոգա

զուգարանային կարիքները:

Մինչև մանկական սրահ մտնելը անհրաժեշտ է , որ ծնողը հասանելի

կերպով բացատրի երեխային մանկական սրահում գործող կանոնները և

որ երեխան կատարի մանկավարժի հրահանգները:

Երեխաները, ովքեր չեն զգուշացնում , որ կարիք ունեն զուգարան գնալու,

պետք է լինեն տակդիրներով:

Արգելվում է մուտք գործել մանկական սրահ՝

վարակիչ հիվանդությամբ

 սննդով, դեղորայքով…

 կենդանիներով

 խաղալիքով, ինչպես նաև սրահից դուրս հանել խաղալիք կամ այլ

իրեր

Ադմինիստրացիան իրավասու է թույլ չտալ երեխային մուտք գործել, եթե

պահպանված չեն վերոնշյալ կետերը, ինչպես նաև սահմանված

ժամանակից շուտ հանձնել ծնողին, եթե երեխան դրսևորում է ագրեսիա

կամ խախտում կանոնակարգը:

Երեխայի կողմից վնասված գույքի համար ծնողը կրում է

պատասխանատվություն:

Նախքան երեխային մանկական սրահ թողնելը, ծնողը պարտավոր է

ծանոթանալ կանոնակարգին, ինչպես նաև՝ թողնելով երեխային

մանկական սրահում հաստատում իր համաձայնությունը կանոնակարգի

մասով:

 

Ադմինիստրացիան գիտակցում է, որ նշված կանոնակարգը կարող է

դիտվել խիստ և սահմանափակող, բայց հավաստիացնում է որ այն բխում

է երեխաներին ավելի առողջ և հարմարավետ միջավայր ապահովելու

շահերից: