hy
language en hy
Մուտք
Անվտանգ մարզումների նոր կանոնակարգ
31 May, 2020
Հաշվի առնելով երկրում տիրող համաճարակային իրավիճակը Օրանժ Ֆիթնես պրեմիում ակումբի ծառայություններից օգտվելիս, պետք է պահպանել հետևյալ կանոնները: Պահպանելով նշված կանոնները մենք միասին կպայքարենք վարակի դեմ՝ ապահովելով անվտանգ մարզումների միջավայր: Հարցերի դեպքում զանգահարել Ձեր պայմանագրով զբաղվող աշխատակցին կամ (զանգահարել հունիսի 1-ից սկսած) Ընդունարան 07752 20 20 Սերվիս մենեջեր 098781112

 

 

1) Ակումբի անդամների մուտքը ակումբ թույլատրվում է բացառապես դիմակներով և պաշտպանիչ ձեռնոցներով:

2) Բարձր ռիսկային խմբում (թույլ իմունային համակարգ ունեցող, 65 և բարձր տարիքի, քրոնիկ հիվանդություններ ունեցող) գտնվող ակումբի անդամներին խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ ակումբ հաճախելուց:

3) Ակումբի մուտքի մոտ յուրաքանչյուր անձ ջերմաչափվում է (ցանկալի է ակումբ գալուց առաջ ջերմաչափվել), տվյալները գրանցվում են գրանցամատյանում՝ բացառելով սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանիշներ ունեցող և ջերմող ակումբի անդամների մուտքը ակումբ: Նշված դեպքերի առկայության դեպքում վերջիններիս մասին տեղեկություն է տրամադրվում ԱՆ թեժ գիծ՝ 8003 հեռախոսահամարով:

4) Ակումբի անդամները պետք է ներկայանան  ակումբ մարզահագուստով,  մարզվելուց առաջ և հետո ցնցուղի ընդունումն իրականացվում է տանը: Մարզման գոտի մտնել միայն մարզման համար նախատեսված մարզակոշիկներով: Բացօթյա լողավազանի տարածքում կգործեն բացօթյա ցնցուղներ՝ սենսորային համակարգով:

5) Յուրաքանչյուր ակումբի անդամ պետք է հնարավորինս սահմանափակի իր մարզումների տևողությունը:

6) Ակումբում արգելվում են մարդկային կուտակումները և սերտ շփումները: Պահպանեք միմյանցից սոցիալական հեռավորություն (1,5 մ.):

7) Տվյալ սահմանապակումների փուլում ակումբը զերծ կմնա սրբիչներ, խալաթներ, հողաթափեր տրամադրելուց:

8) Ակումբի յուրաքանչյուր գոտում կգործեն տվյալ գոտուն բնորոշ կանոններ, որոնց մասին ակումբի անդամները կարող է տեղեկանալ տվյալ գոտու պատասխանատուից: (Ջրային գոտու պատասխանատու՝ Հայկ Անանյան, Խմբային մարզումների պատասխանատու՝ Սևագ Շահինյան, Մարզասրահի պատասխանատու՝ Արման Մովսիսյան, Ֆիթնես տնօրեն՝  Հովհաննես Տիտանյան:)

9) Կանոնակարգի կետերի խախտման դեպքում ակումբը իրավասու է  ձեռնարկել միջոցներ, ընդհուպ մինչև պայմանագրի դադարեցում:

10) Հաճախորդը հաճախելով ակումբ հաստատում է իր համաձայնությունը նշված կանոնակարգի մասով:

 

Ակումբի ղեկավարությունը իր շնորհակալությունն է հայտնում տվյալ ժամանակահատվածում Ձեր ցուցաբերած բարձր պատասխանատվության համար: