hy
language en hy
Մուտք
FORM նախագիծն առողջության ու լավ կազմվածքի FORMULA
01 Feb, 2019
Մեկնարկել է Orange Fitness պրեմիում ակումբի FORM նախագիծը

 

Լավ մարմին կերտելու գործում սննդի ազդեցության կշիռը նույնիսկ ավելի մեծ է, քան մարզվելունը:

 

Քիչ չեն չէ՞ մեր շրջապատում մարդիկ, ովքեր շաբաթը առնվազն 3 անգամ ֆիթնես ակումբ են հաճախում, մարզվում են, բայց գոհ չեն այն արդյունքից, որին հասնում են, կամ առհասարակ չեն էլ հասնում արդյունքի: Եվ պատճառն այն չէ, որ ֆիթնես ակումբ հաճախողը իրապես մարզվելու փոխարեն հեռախոսով է զբաղված կամ պարզապես սելֆիներ է անում:  Խնդիրն այլ տեղ է, շատ հաճախ ու առաջին հերթին խնդիրը ֆիթնես ակումբից դուրս է՝ նրանում է, թե ինչպես է սնվում մարդ, ինչ է ուտում օրվա ընթացքում, երբ է ուտում և ինչքան: Իհարկե, անհատական մարզիչը տրամադրում է սննդակարգ, խորհրդատվություն, թե երբ ու ինչ ուտի մարզվողը, բայց բոլորը չեն, որ անգամ այդ դեպքում ճիշտ կկարողանան պատրաստել իրենց սնունդը՝ ճիշտ համադրելով բոլոր բաղադրիչները: 

 

Ահա հենց այս նպատակով Orange Fitness պրեմիում ակումբն իր վրա է վերցրել ևս մեկ կարևոր պատասխանատվություն՝ մարդկանց մատակարարելու առողջարար սնունդ ըստ նպատակի՝ քաշի նվազեցում, քաշի հավաքում, քաշի պահպանում: Այս առաքելությունը լավագույնս կատարելու համար մեկնարկել է FORM նախագիծը, որի ներքո գործում են PlatForm ռեստորանը, ReForm առողջարար սննդի առաքումն ու FormULA դետոքս ըմպելիքները: FORM նախագծի բոլոր պրոդուկտներից կարող են օգտվել ոչ միայն մեր ակումբի անդամները, այլև ցանկացած մեկը, ով հոգում է իր առողջության ու լավ կառուցվածքի մասին: