hy
language en hy
Մուտք
OUT բացօթյա մարզումների նոր ծրագիր
19 Aug, 2020
Սպորտը բոլորի համար և հասանելի բոլորին

 

 

 

Orange Fitness պրեմիում ակումբը միշտ էլ ավելին է եղել, քան ֆիթնեսը։ 
Մենք մնացինք սպորտասերների կողքին մեկուսացման ամիսներին օնլայն մարզումների միջոցով, որոնք հետագայում վերածվեցին բացօթյա մարզումների։ 
Լսելով բոլոր դրական արձագանքները՝ մենք մշակեցինք բացօթյա մարզումների նոր՝ OUT ծրագիրը բոլորի համար։ 
Մեր բոլոր մարզումները անցկացվում են պրոֆեսիոնալ մարզչական թիմի հետ և շուկայում առաջատար սարքավորումներով։
Այս ծրագրի հիմնական կարգախոսն է "Սպորտը բոլորի համար և հասանելի բոլորին"։  Մարզումների ցանկը մաքսիմալ բազմազան է կան ինչպես ուժային այնպես էլ կարդիո և կոմբինացված մարզումներ։
Մարզումներն անցկացվում են Orange Fitness ակումբի բացօթա հատվածներում։ Լինելով առողջ ապրելակերպի ջատագով՝ մենք ողջունում ենք բոլոր սպորտասերներին մեր ակումբում և հորդորում մարզվել, այս լարված շրջանում օրգանիզմի դիմադրողականությունը բարձր պահելու նպատակով։


Մարզումների գրաֆիկներին և գրանցման կարգին կարող եք ծանոթանալ հետևելով մեր ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերին։

Այլ հոդվածներ