hy
language en hy
Մուտք
5 պրակտիկ խորհուրդ, առողջ սնվելու մասին
28 Sep, 2019
Առողջ դիետայի բանալին ձեր ակտիվությանը համապատասխան ճիշտ քանակությամբ կալորիաներով սնունդ ուտելն է, որպեսզի ձեր ստացած էներգիան հավասարակշռեք օգտագործվող էներգիայի հետ

 

1. Կերեք շատ մրգեր և բանջարեղեն

 

Խորհուրդ է տրվում ամեն օր ուտել առնվազն 5 բաժին տարբեր մրգեր և բանջարեղեն: Դրանք կարող են լինել թարմ, սառեցված, պահածոյացված, չորացրած կամ հյութի տեսքով:

 

2. Ավելի հաճախ ձկնեղեն կերեք

 

Ձուկը սպիտակուցի լավ աղբյուր է և պարունակում է շատ վիտամիններ և հանքային նյութեր:

Փորձեք շաբաթական առնվազն 2 անգամ ձուկ ուտել: Ձկները հարուստ են օմեգա-3 ճարպով, որը կանխում է սրտի հիվանդությունները:

 

3. Նվազեցրեք հագեցած ճարպը և շաքարը Ձեր սննդի մեջ

 

Հագեցած ճարպ
 

Ձեր սննդակարգում հարկավոր է որոշ քանակությամբ ճարպ, բայց կարևոր է ուշադրություն դարձնել ձեր կերած ճարպի քանակին և տեսակին:

Կա ճարպի 2 հիմնական տեսակ՝ հագեցած և չհագեցած: Հագեցած ճարպի շատ օգտագործումը կարող է բարձրացնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը, որն իր հերթին կարող է բերել առողջական խնդիրների:

Շաքարավազ

Պարբերաբար շաքարի բարձր պարունակությամբ սննդի և խմիչքների օգտագործումը հանգեցնում է ճարպակալման և մեծացնում է ատամների քայքայման վտանգը:
Շաքարավազ պարունակող կերակուրները և ըմպելիքները հաճախ շատ կալորիական են և հաճախ օգտագործման դեպքում կարող են նպաստել քաշի ավելացմանը:

4. Ավելի քիչ աղ օգտագործեք. Մեծահասակների համար օրական 6 գրամից ոչ ավելի

 

Աղի շատ օգտագործումը կարող է բարձրացնել արյան ճնշումը:

Արյան բարձր ճնշում ունեցող մարդիկանց մոտ ավելի հավանական է, որ զարգանա սրտի հիվանդություն կամ ինսուլտ:

 

5. Ծարավ մի՛ մնացեք

 

Դուք պետք է շատ հեղուկներ խմեք , որպեսզի չջրազրկվեք: Խորհուրդ է տրվում ամեն օր խմել 6-ից 8 բաժակ հեղուկ: Սա ի հավելում այն հեղուկի, որը ստանում եք սնունդից:

Խոսքը վերաբերում է բոլոր ոչ ալկոհոլային ըմպելիքներին, բայց ջուրը, ցածր յուղայնությամբ կաթը և շաքարավազի ցածր պարունակությամբ ըմպելիքները՝ ներառյալ թեյը և սուրճը, ավելի ճիշտ ընտրություն են:

 

Եթե դուք ուտեք կամ խմեք ձեր մարմնի բնականոն գործունեությանն անհրաժեշտ սննդից ավելին, ապա Ձեր քաշը կավելանա, քանի որ այն էներգիան, որը դուք չեք օգտագործում, պահվում է որպես ճարպ և հակառակը:

Այլ հոդվածներ