hy
language en hy
Մուտք
Ի՞նչ է պետք հիշել մարզվել սկսելուց առաջ
18 Jul, 2019
Մարզադահլիճում հաջողության հասնելու համար, ինչպես կյանքի բոլոր այլ ոլորտներում, անհրաժեշտ է սկսել հիմունքների լավ տիրապետումից:
Ահա մի քանի կանոն, որոնք պետք է հիշել մարզումները սկսելիս:

 

• Մարդկանց մեծ մասը մարզվում է կարճաժամկետ նպատակներով:

    Հիմանկանում հենց դրանում է կայանում նրանց արագ դեմոտիվացիայի պատճառը:

      - Նպատակը առաջիկա 12 շաբաթվա ընթացքում  10 կգ  կորցնելը չէ: Նպատակը Ձեր առողջությունը ողջ կյանքի համար ամրապնդելն է:

      - Նպատակնը 150 կգ քաշով ուժային վարժություններ անելը չէ: Նպատակը այն մեկը լինելն է , ով երբեք բաց չի թողնում մարզումները:

      - Նպատակը ամենաարագը լինելը չէ: Նպատակը հաջորդ տարի ավելի արագ լինելն է, քան այսօր ես: Եվ երկու տարի անց լինել դրանից էլ արագ:

Անտեսեք կարճաժամկետ արդյունքները: Եթե դուք տրամադրվել եք երկարաժամկետ գործընթացի, արդյունքները այնուամենայնիվ կգան:

 

• Մարզասրահում արդյունքի հասնելու համար կենտրոնացեք Ձեր համար լավագույն արդյունք տվող վարժությունների վրա:

    Չափից շատ մարդիկ մարզվում են մարզադահլիճում, առանց որևէ իրական նպատակի՝ մարզվելով մի փոքր այս մարզասարքով, մի փոքր՝ այն:

Բարեբախտաբար, կա մի պարզ կանոն, որը միշտ ձեզ կուղղորդի լավագույն վարժություններն ընտրելիս. ինչքան շատ է վարժությունը ստիպում Ձեզ շարժվել, այնքան այն ավելի արդյունավետ է:

 

Սկսեք թեթև քաշերից և աշխատեք ծավալի մեծացման ուղությամբ, նախքան ինտենսիվ մարզումներին անցնելը:  

    Լավ է ինքներդ ձեզ առաջ մղելը, սակայն սխալը կայանում է նրանում, որ մարդկանց մեծամասնությունը դա անում է առանց ուժային հիմքերը ձևավորելու և ամրացնելու: Յուրաքանչյուր ոք ցանկանում է ցատկել և հասնել այնպիսի քաշի, որը «դժվար» է: Հենց դա  մարզումները սկսելու սխալ ճանապարհն է: Սկզբնական շրջանում Ձեր վարժությունները պետք է լինեն հեշտ:

 

Ամեն շաբաթ փոքր բայց պրոգրես ունեցեք:

    Շատ մարդիկ ամեն շաբաթ մարզվում են անելով միևնույն վարժությունները, նույն քաշով և զարմանում, թե ինչու չեն ուժեղանում կամ քաշ կորցնում:

Ձեր մարմինը հարմարվում է վարժություններին, որպես հետևանք, դուք դադարում եք ուժեղանալ կամ քաշ կորցնել:

Այլ հոդվածներ