hy
language en hy
Մուտք
Ինչու՞ զբաղվել լողով և ի՞նչ է այն տալիս
10 Jun, 2019
Լողը առողջարար մարզաձև է բոլոր տարիքի մարդկանց համար: Այս սպորտաձևով կարելի է զբաղվել ողջ կյանքի ընթացքում:
Չնայած նրան, որ լողը մկանային քիչ լարվածություն է պահանջում, այն ունի մեծ դրական ֆիզիկական եւ հոգեբանական ազդեցություն:

Լողը հիանալի մարզում է, քանի որ դուք աշխատեցնում եք Ձեր բոլոր մկանային խմբերը, որպեսզի շարժվեք ընդ դեմ ջրի դիմադրության:

 

Լողն ունի շատ դրական ազդեցություն առողջության համար, քանի որ այն`

• բարելավում և կարգավորում է Ձեր սրտի աշխատանքը

• զարգացնում է տոկունություն, մկանային ուժը և հիանալի սրտանոթային ֆիթնես է

• օգնում է պահպանել առողջ քաշը, սիրտը եւ թոքերը

Առողջությանը նպաստող օգուտներից բացի լողը ունի բազմաթիվ այլ առավելություններ, այդ թվում՝

• լողը թուլացնող եւ հանգստացնող մարզաձեւ է

• մեղմացնում է սթրեսը

• բարելավում է կոորդինացիան, հավասարակշռությունը եւ կեցվածքը

• զարգազնում է մարմնի ճկունությունը

Այլ հոդվածներ