hy
language en hy
Մուտք
4 անփոխարինելի խորհուրդ արդյունավետ մարզման համար
02 May, 2019
Բոլորս ուզում ենք ավելի արագ հասնել մեր ցանկալի արդյունքին: Ահա մի քանի պարզ խորհուրդ, որոնք դուք հնարավոր է բաց եք թողել, բայց որոնք կբարձրացնեն Ձեր մարզման արդյունավետությունը:

 

 

1.Միացրեք հեռախոսի «ինքնաթիռ»-ի ռեժիմը

Թույլ մի՛ տվեք շեղել Ձեզ, կենտրոնացեք Ձեր մարզման վրա: Մարզման համար նախատեսված ժամանակը մի՛ վատնեք սոց. ցանցերում:

 

2.Նախօրոք պլանավորեք վարժությունների հերթականությունը

Նախօրոք պլանավորված վարժությունների հերթականությունը թույլ կտա ձեզ ժամանակ չկորցնել և սահուն անցնել մեկ վարժությունից մյուսին: Պլանավորված մարզման ժամանակ դուք ավելի արդյունավետ եք,քանի որ հստակ գիտեքոր մկանային խումբն եք մարզում:

 

3.Մարզեք մկանները, բուն պարապմունքին անցնելուց առաջ

Մկանները միանգամից ծանրաբեռնելը կարող է լինել ոչ միայն ոչ արդյունավետ, այլև վտանգավոր: Բուն մարզումից առաջ մի քանի պարզ վարժությունները կարագացնեն արյան շրջանառությունը մկաններում և կնախապատրաստեն ավելի բարդ վարժությունների:

 

4.Լսեք երաժշտություն, որը Ձեզ ստիպում է շարժվել

Մարզումից առաջ պետք է նախ և առաջ ճիշտ տրամադրվածություն: Համապատասխան երաժշտությունը կտրամադրի և կմոտիվացնի Ձեզ՝ դարձնելով մարզումն ավելի ուրախ և արդյունավետ: 

 

Այլ հոդվածներ