hy
language en hy
Մուտք
Սկսի՛ր դեմքի մաշկից
05 Apr, 2019
10 կարևոր խորհուրդ ճապոնուհիներից առողջ և երիտասարդ մաշկ ունենալու համար

 

 

Յուրաքանչյուր կին ցանկանում է ունենալ առողջ և երիտասարդ մաշկ: Այսպիսի արդյունքի հասնելու համար ամենևին պարտադիր չէ օգտագործել  թանկարժեք միջոցներ:

 

Ձեզ ենք ներկայացնում դեմքի խնամքին ուղղված 10 խորհուրդ, որոնց շնորհիվ կստանաք Ձեր ցանկալի արդյունքը:

  1. Ծանոթացե՛ք Ձեր դեմքին

Դեպի գեղեցիկ և առողջ մաշկ առաջին քայլը  ծանոթությունն է Ձեր դեմքի մաշկին: Ուսումնասիրեք և հետազոտեք Ձեր դեմքը հայելու դիմաց:

  1. Հայելուն դարձրեք Ձեր ընկերը

Ավելի շատ ժամանակ ծախսեք՝ ուսումնասիրելու Ձեզ և Ձեր անհատականությունը: Հիշե՛ք որ գեղեցիկ է այն կինը, ով ինքն իր հետ հարմոնիայի մեջ է:

  1. Ազատվե՛ք ավելորդ կոսմետիկայից

Վերանայե՛ք Ձեր կոսմետիկ միջոցները: Ազատվե՛ք այն ամենից ինչը չի համապատասխանում Ձեր մաշկին: Գինը միշտ չէ, որ որակի գրավական է:

  1. Դարձե՛ք Ձեր սեփական կոսմետոլոգը

Մերսե՛ք  Ձեր դեմքը, տաքացրեք կոսմետիկ միջոցները ափերի մեջ: Այսպես դրանք ավելի լավ կներթափանցեն մաշկի մեջ և ավելի խորը կսնուցեն այն:

  1. Մի՛ օգտագործեք չափից  շատ կոսմետիկ միջոցներ

Չափից շատ խնամքն ավելի վնասակար է Ձեր մաշկի համար, քան դրա բացակայությունը: Ձեր մաշկը կենդանի թաղանթ է, մի՛ թաքցրեք այն կոսմետիկայի հաստ շերտերի տակ:

  1. “Հանգսյան օրեր” տվե՛ք Ձեր մաշկին

Շաբաթը գոնե մեկ անգամ հրաժարվեք ցանկացած տեսակի կոսմետիկայից՝ և՛ խնամքի, և՛ դեկորատիվ: Խթանե՛ք Ձեր մաշկի բնական վերականգմանը:

  1. Հետեվե՛ք Ձեր սննդակարգին

Ապացուցված է, որ հավասարակշռված  սննդակարգն ու ջուրը ունակ են վերափոխել Ձեր մաշկը ընդամենը 3 ամսվա ընթացքում:

  1. Հո՛գ տարեք Ձեր պարանոցի մաշկի մասին

Պարանոցի մաշկն ավելի նուրբ է քան դեմքինը: Այս պատճառով ավելի է հակված կնճռոտվելու: Պարանոցի մաշկի խնամքի համար օգտագործեք  կոլագենի և էլաստինի բարձր պարունակությամբ հատուկ քսուքներ:

  1. Պարբերաբար օգտագործե՛ք “Լոսիոն-դիմակ”-ներ

Տաք ջրով լվացեք Ձեր դեմքը, բամբակյա անձեռոցիկը խոնավեցրեք և վրան առատ լոսիոն լցրեք: Այս դիմակը թողեք դեմքի վրա 3 րոպե: Այն կխոնավեցնի և կհանգստացնի դեմքի մաշկը:

  1. Պարբերաբար կատարե՛ք դեմքի մերսումներ

Դեմքի մաշկի խնամքի կարևոր մաս են կազմում նաև դեմքի մերսումները, որոնք տոնուսի մեջ են պահում մաշկի ավելի խորը շերտերը:

Այլ հոդվածներ