hy
language en hy
Մուտք
Լավ կառուցվածքի ու առողջության FORMULA
01 Feb, 2019
Լավ մարմին կերտելու գործում սննդի ազդեցության կշիռը նույնիսկ ավելի մեծ է, քան մարզվելունը:

 

Մարդիկ ֆիթնեսով զբաղվում են տարբեր նպատակներով, բայց հիմնական նպատակը լինում է առողջ ապրելակերպն ու գեղեցիկ կառուցվածքը: Ընդ որում, գեղեցիկ կառուցվածք ունենալու համար մեկն ուզում է նիհարել, մյուսն ուզում է քաշ հավաքել, մեկ ուրիշն էլ պարզապես ուզում է մշտապես պահպանել իր կառուցվածքն այնպիսին, ինչպիսին այն կա:

 

Առաջին հայացքից կարող է թվալ, որ ֆիթնես ակումբը լուծում է մարդու այս կարիքները բավարարելու հարցը, բայց…

 

Քիչ չեն չէ՞ մեր շրջապատում մարդիկ, ովքեր շաբաթը առնվազն 3 անգամ ֆիթնես ակումբ են հաճախում, մարզվում են, բայց գոհ չեն այն արդյունքից, որին հասնում են, կամ առհասարակ չեն էլ հասնում արդյունքի: Եվ պատճառն այն չէ, որ ֆիթնես ակումբ հաճախողը իրապես մարզվելու փոխարեն հեռախոսով է զբաղված կամ պարզապես սելֆիներ է անում:

 

Խնդիրն այլ տեղ է, շատ հաճախ ու առաջին հերթին խնդիրը ֆիթնես ակումբից դուրս է՝ նրանում է, թե ինչպես է սնվում մարդ, ինչ է ուտում օրվա ընթացքում, երբ է ուտում և ինչքան: Իհարկե, անհատական մարզիչը տրամադրում է սննդակարգ, խորհրդատվություն, թե երբ ու ինչ ուտի մարզվողը, բայց բոլորը չեն, որ անգամ այդ դեպքում ճիշտ կկարողանան պատրաստել իրենց սնունդը՝ ճիշտ համադրելով բոլոր բաղադրիչները: Սա հասկանալով՝ ֆիթնես ակումբները փորձում են մարդկանց խնդիրը լուծել նաև ֆիթնես ակումբից դուրս՝ հոգալով նրանց ճիշտ սնվելու համար ու ճիշտ, առողջարար սնունդ նրանց առաքելով: Բիզնես նպատակը մեկն է՝ քո օգնությամբ իր նպատակներին հասած հաճախորդն ընդմիշտ մնալու է քո հաճախորդը, այս դեպքում՝ գործընկերը և ներգրավելու է այլ հաճախորդների:

 

Լավ մարմին կերտելու գործում սննդի ազդեցության կշիռը նույնիսկ ավելի մեծ է, քան մարզվելունը:

 

Ահա հենց այս նպատակով Orange Fitness պրեմիում ակումբն իր վրա է վերցրել ևս մեկ կարևոր պատասխանատվություն՝ մարդկանց մատակարարելու առողջարար սնունդ ըստ նպատակի՝ քաշի նվազեցում, քաշի հավաքում, քաշի պահպանում: Այս առաքելությունը լավագույնս կատարելու համար մեկնարկել է FORM նախագիծը, որի ներքո գործում են PlatForm ռեստորանը, ReForm առողջարար սննդի առաքումն ու FormULA դետոքս ըմպելիքները: FORM նախագծի բոլոր պրոդուկտներից կարող են օգտվել ոչ միայն մեր ակումբի անդամները, այլև ցանկացած մեկը, ով հոգում է իր առողջության ու լավ կառուցվածքի մասին:

Այլ հոդվածներ